Մայիսի 30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացավ աշխատանքային խորհրդակցություն, որը վարեց նախարար Հրաչյա Ռոստոմյանը:
Ստորաբաժանումների ղեկավարների հետ քննարկվեցին նախարարության գերակա խնդիրներն ու առաջնային լուծում պահանջող հարցերը:
ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը զեկուցեց հունիս ամսին մայրաքաղաքում և մարզերում նախատեսվող ուսումնական վարժանքների մասին, անդրադարձավ անտառային հրդեհների կանխարգելիչ միջոցառումներին, ինչպես նաև՝ փրկարար ծառայողների ֆիզիկական պատրաստվածության քննություններին:
Նախարար Հ. Ռոստոմյանը կրկին անդրադարձավ ՓԾ կառուցվածքային փոփոխությունների ու համազգեստի որակի բարելավման և անձնակազմի անխափան ապահովման խնդրին՝ հանձնարարելով ծառայության ժամանակավոր պաշտոնակատարին խստագույնս հետևողական լինել հանձնարարականներին և 10-օրյա ժամկետում ներկայացնել ստորաբաժանաման կառուցվածքային փոփոխությունների առաջարկությունները: Անդրադառնալով Տավուշ կատարած այցին՝ նախարարը նշեց, որ մարզային փրկարարական վարչությունում առկա էին մի շարք թերություններ և հանձնարարեց գնդապետ Հ. Եմիշյանին սեղմ ժամկետներում շտկել առկա բացերը:
Հ. Եմիշյանը նշեց, որ ընթացքի մեջ են փրկարարներին համապատասխան հանդերձանքով ապահովելու աշխատանքները, արդեն եղել են հանդիպումներ մրցույթը շահած ընկերությունների ներկայացուցիների հետ: Այսուհետ առաջնային է լինելու հանդերձանքի որակը, որը, ըստ նախարարի հանձնարարականի, պետք է համապատասխանի փրկարարների կողմից իրականացվող տեխնիկական աշխատանքներին:
Նախարար Հ. Ռոստոմյանն անդրադարձավ նաև փրկարար ծառայության արագ և արդյունավետ արձագանքմանը, նշեց, որ արդեն մեկնարկած դեմոնոպոլիզացիան շարունակական բնույթ է կրելու.
- Մեր գործողությունների մեջ տնտեսվարող դաշտը պետք է բաց լինի: Պետք է կիրառենք ժամանակակից տեխնոլոգիական բոլոր առաջարկությունները, բարելավենք աշխատանքային գործընթացը:
ՀՀ ԱԻՆ աշխատակազմի ղեկվարի ժ/պ Վահագն Օհանյանը զեկուցեց, որ հանդիպումներ են եղել ներդրողների հետ, որոնք պատրաստ են առաջարկվող ոլորտներում կատարել անհրաժեշտ ներդրումներ: Վ. Օհանյանը նաև նշեց, որ հստակեցվում է սպայական կոչումների ու պարգևների շնորհման կարգը:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Աշոտ Մկրտչյանն իր զեկույցում նշեց, որ շարունակվում են խոշոր սուպերմարկետներում հրդեհային անվտանգության ստուգումները, իրականացվում են հետազոտություններ, ինչպես նաև՝ ընթացքի մեջ է 15 հետաքննություն:
Նախարար Հ. Ռոստոմայնը հորդորեց ստուգումներ իրականացնել անխտիր բոլոր օբյեկտներում և նշեց.
- Պետք է հասկանալ, որ Հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը տնտեսական դահիճ չէ: Այն հնարավոր վտանգի կանխարգելման ու հրդեհների նվազեցմանն ուղղված խնդիրներ է լուծում:
Խորհրդակցության ավարտին նախարարը մի շարք հանձնարարականներ տվեց ստորաբաժանումների ղեկավարներին և վարչության պետերին: Նախարարը հանձնարարեց սեղմ ժամկետներում ներկայացնել ՀՀ ԱԻ նախարարության առաջիկա տարիների ծրագրերը, խստորեն հետևել կատարողական կարգապահությանը:
Անդրադառնալով համակարգի անձնակազմի համալրմանը՝ նախարարը կրկին շեշտեց, որ կադրային քաղաքականությունը ենթարկվելու է փոփոխության, որի արդյունքում համակարգում աշխատանքի են ընդունվելու նախևառաջ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիան գերազանց ավարտած ուսանողները:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ նախարար Հ. Ռոստոմյանը հիշեցրեց.
- ՀՀ ԱԻ համակարգում որևէ մեկը չի կարող աշխատել խախտումներով: Պատասխանատվությունը պետք է առաջնային լինի:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03