Թբիլիսիի քաղաքային խորհրդի շենքում տեղի ունեցավ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության 100-ամյակին նվիրված ընդունելություն, որը կազմակերպել էր Վրաստանում Հայաստանի դեսպանատունը: Ինչպես Թբիլիսիից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, միջոցառմանը մասնակցում էին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին, Վրաստանում հավատարմագրված դիվանագետներ:
Միջոցառման ընթացքում ելույթ ունեցավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծեց, որ Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսին իրապես ներծծված է հայ և վրացի ժողովուրդների համատեղ պատմության էներգիայով, և սա մի իրավիճակ է, երբ երկու ժողովուրդներն արմատներով են կապված իրար հետ: «Այդ արմատներն այնքան ամուր են միմյանց կապված, որ մենք այսօր պարտավորություն ունենք այդ պատմության առաջ կերտել մեր համատեղ հզոր, երջանիկ և ազատ ապագան: Հայաստանի Առաջին Հանրապետության ստեղծման պատմությունը իրապես ոգու հաղթանակի պատմություն է: Մեր պատմությունը, հայ ժողովրդի պատմությունը, մարդկության պատմությունը ցույց է տվել, որ ոգին ավելի ծանրակշիռ է, քան նյութը, սերն ավելի ծանրակշիռ է, քան հաշվարկը: Եվ սա է մեր ժողովուրդների ապրելու առաջնային բանաձևը, որովհետև մենք կարողացել ենք հաղթել այնտեղ, որտեղ թվում էր, թե չունենք ոչ մի հնարավորություն: Ցավոք սրտի, մենք հաճախ կարողացել ենք պարտվել այնտեղ, որտեղ թվում էր, թե չունենք պարտվելու ոչ մի հնարավորություն: Մեր Առաջին Հանրապետությունը, կարծում եմ, առաջին հերթին իսկապես ոգու հաղթանակ է: Եվ այդ հաղթանակի ոգին է, որ մեզ կարողացել է հազարամյակներ շարունակ ապրեցնել պատերազմների, աղետների և ցեղասպանությունների հորձանուտում»,- նշեց վարչապետը:
Նա հավելեց, որ այսօրվա Հայաստանի Հանրապետությունն առաջին հերթին ոգում, սիրո, համերաշխության պետություն է: «Հայաստանն այդպիսին է այսօր և այդպիսին պիտի շարունակի մնալ ընդմիշտ, որովհետև նյութականը կարելի է ջարդել, կոտրել, ոչնչացնել, իսկ այն, ինչը կապված է մտքի և ոգու հետ անջարդելի է, անկոտրում է, անհաղթահարելի է: Եվ ես ուզում եմ, որ այս ոգեղենը լինի հայ-վրացական հարաբերություններում: Մենք այդ ոգու և ոգեղենի վրա պետք է կառուցենք հարաբերությունները մեր եղբայրական երկրի հետ, իսկ մեր ժողովուրդները պիտի համատեղ նորանոր հաղթանակներ կերտեն ու կերտեն համատեղ երջանկություն խաղաղ, ազատ ու երջանիկ տարածաշրջանում, այս տարածաշրջանն այդպիսին պիտի դառնա»,- նշեց վարչապետ Փաշինյանը:
Վրաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Սադոյանը իր ելույթում հիշեցրեց, որ 100 տարի առաջ Թիֆլիսում Հայոց ազգային խորհրդի որոշմամբ դրվել են Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության հիմքերը: «Ցեղասպանության արհավիրքով անցած հայ ժողովուրդը վերականգնեց անկախ պետականությունը: Այն, ինչը շատ շատերի համար անհնարին էր, հայերի համար հնարավոր դարձավ: Դա հնարավոր դարձավ բազմաթիվ քաջորդիների արյան գնով, որոնք մայիսյան հերոսամարտերին հայրենիքի ազատության համար տվեցին ամենաթանկը՝ սեփական կյանքը: Մայիսյան հերոսամարտերը ևս մեկ անգամ ցույց տվեցին, որ մեր ժողովրդի կամքն անսասան է»,- ընդգծեց դեսպանը:
Մինչ Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված ընդունելությանը մասնակցելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թբիլիսիի Երիտասարդության տանը մասնակցեց Առաջին Հանրապետության 100-ամյակին նվիրված հուշատախտակի բացման արարողությանը:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01