Եթե ծխելու եւ թոքերի քաղցկեղի միջեւ կապի մասին շատերն են լսել, ապա քչերն են տեղյակ, որ ծխելը նաեւ սիրտ-անոթային հիվանդություններ է առաջացնում: Այս մասին ՄԱԿ երեւանյան գրասենյակում Ծխելու դեմ համաշխարհային օրվան նվիրված համաժողովի ժամանակ ասաց Առողջապահության համաշխարհային կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Եգոր Զայցեւը:
Նրա խոսքով՝ սիրտ-անոթային հիվանդությունները աշխարհում մահվան դեպքերի առաջին պատճառն են. ամեն տարի այս պատճառով մահանում է 17,7 մլն մարդ՝ սա կազմում է մոլորակում մահվան բոլոր դեպքերի 31 տոկոսը:
Սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգի գործոններից են համարվում ծխելը, մեծ քանակության աղ եւ տրանսճարպեր պարունակող մթերքների օգտագործումը, զարկերակային բարձր ճնշումը եւ արյան մեջ խոլեստերինի բարձր մակարդակը:
Ինչպես նշեց Եգոր Զայցեւը, ամեն տարի 7 մլն մարդ մահանում է ծխելու հետ կապված խնդիրների պատճառով. ստացվում է, որ յուրաքանչյուր 7 տարին մեկ ծխախոտը նույնքան մարդու է սպանում, որքան Երկրորդ համաշխարհային պատերազմը: Ավելին՝ ամեն տարի 900 հազար մարդ մահանում է խնդիրների պատճառով, որոնք առաջանում են ծխախոտի ծխի ազդեցության հետեւանքով (որը սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգը 25-30 տոկոսով մեծացնում է). սա նշանակում է, որ ամեն տարի Երեւանի նման գրեթե մեկ քաղաք հողագնդից վերանում է
Հետաքրքիր է, որ մարդկանցից շատերը պարզապես տեղյակ չեն, որ ծխելը իրենց առողջության համար վտանգավոր է եւ կապված է սիրտ-անոթային ու այլ հիվանդությունների զարգացման մեծ վտանգի հետ: Հայաստանում այս թեմայով հարցումներ եւ հետազոտություններ դեռեւս չեն անցկացվել, սակայն Չինաստանում անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ մարդկանց 60 տոկոսը տեղյակ չէ ծխելու ու սրտի հիվանդությունների միջեւ կապի մասին, ինչը նշանակում է, որ նրանք ծխում են՝ բավարար տեղեկություն չունենալով այն մասին, թե այդ սովորությունը ինչ կարող է անել իրենց առողջության եւ կյանքի հետ:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03