«Ժամանակ» թերթը գրում է. «Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն օրենքին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տոկոս ԱԱՀ և շահութահարկը՝ վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ:
Դա, ըստ ԱԱԾ հայտարարության, արվել է մի քանի հարյուր, այսպես ասած՝ կեղծ ԱՁ գրանցելու միջոցով, տարբեր քաղաքացիների անձնագրերով: Այլ կերպ ասած՝ ԱԱԾ հայտարարությունից պարզ է դառնում, որ պետությունից թաքցվել են տասնյակ միլիարդավոր դրամներ:
ԱԱԾ-ն հայտարարել է քրեական գործ հարուցելու մասին:
Ինչ խոսք, քանի դեռ չկա դատարանի որոշում հանցանքի մասին, որևէ մեկը չի կարող համարվել հանցագործ, և այդ իմաստով պարտավոր ենք հարգել անմեղության կանխավարկածը:
Մյուս կողմից՝ ԱԱԾ-ն բացահայտում և հայտարարում է այն, ինչի մասին երևի թե տեղյակ էր Հայաստանի գրեթե ցանկացած ակտիվ քաղաքացի, որին քիչ թե շատ հետաքրքրել է, թե ինչու է պետությունը հասել այն վիճակին, երբ ապրել է փաստացի պետական պարտքով: Որովհետև մի քանի տասնյակ ընտանիքներ, օգտագործելով իշխանության տարբեր մարմինների հետ ստվերային համաձայնությունները և յուրացնելով իշխանական լծակները, ապրել են պետության հաշվին:
ԱԱԾ-ն հայտարարել է, որ ՊԵԿ-ի նախկին ղեկավարությունն այդօրինակ ստվերային համաձայնությունների մեջ է եղել ոչ միայն «Ալեքս Հոլդինգ»-ի, այլ նաև 11 այլ խոշոր առևտրային ցանցերի հետ, ինչը նշանակում է, որ առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարստանալու հանցավոր գործունեության համար»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45