Ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանն իր պաշտոնական թվիթերյան էջում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ Սպիտակ տանն իրեն հյուրընկալելու համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Թրամփին՝ կեսօրին ինձ ժամանակ հատկացնելու համար: Լիահույս ենք, որ նախագահը ներում կշնորհի տիկին Ալիսա Մարիա Ջոնսոնին, որը ցմահ ազատազրկման է դատապարտվել թմրանյութերի առքուվաճառքի համար: Լավատես ենք տիկին Ջոնսոնի ապագայի հարցում ու լիահույս, որ նա ու նրա նմաններն այս կյանքում երկրորդ հնարավորությունը կստանան»,-գրել է 37-ամյա աստղը:
Ավելի վաղ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում հայտարարել էր, որ Սպիտակ տանը հանդիպել է Քիմ Քարդաշյանի հետ: Թրամփը մանրամասնել էր, որ ինքն ու ամերիկահայ գեղեցկուհին քննարկել են բանտային նոր բարեփոխման հարցը:
«Այսօր ես հրաշալի հանդիպում եմ ունեցել Քիմ Քարդաշյանի հետ, զրուցել ենք բանտային բարեփոխման ու դատավճիռների կայացման մասին»,- գրել է նախագահը:
Հայտնի է, որ Թրամփից զատ, Քարդաշյանը հանդիպել է նաև նրա ավագ դստեր՝ Իվանկայի ու փեսայի՝ Ջարեդ Քուշների հետ:
Հիշեցնենք, որ Քիմ Քարդաշյանը համագործակցում է նախագահի օգնական նշանակված Իվանկա Թրամփի, ինչպես նաև նրա ամուսնու հետ՝ փորձելով օգնել ցմահ ազատազրկման դատապարտված մի կնոջ:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 37-ամյա գեղեցկուհին Թրամփի հետ հանդիպման առիթը կօգտագործի ու կխնդրի նախագահին ներում շնորհել դատապարտվածին:
Հայտնի է, որ խոսքը 62-ամյա Ալիսա Մարիա Ջոնսոնի մասին է, որը զբաղվել է թմրանյութերի տարածմամբ ու փողերի լվացմամբ: Կնոջն օգնելու նպատակով Քարդաշյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում հեռախոսազրույցներ է ունեցել Քուշների հետ: Հեռուստաաստղը խնդրել է ազդել նախագահի վրա, որպեսզի նա ներում շնորհի կնոջը։



09:34
09:23
09:13
09:02
13:42
13:23
13:09
12:42
12:19
12:06
12:00
11:53
11:33
11:09
10:44
10:16
09:37
09:19
09:03
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01