Հայաստանի սահմանադրությունում նշվում է, որ յուրաքանչյուր ոք ունի մտքի, խղճի և կրոնի ազատություն: Կրոնական փոքրամասնության խմբերը նշել են, որ իրենք հատկապես մտահոգված են իրենց վրա կրոնական ազատության մասին օրինագծի հնարավոր բացասական ազդեցությամբ: Այդ մասին ասված է ԱՄՆ պետքարտուղարության՝ 2017 թվականի ընթացքում աշխարհում կրոնի ազատության մասին զեկույցում:
Քրիստոնյա կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները հայտնել են, որ շարունակում են ազատորեն դավանել իրենց կրոնը, այնուամենայնիվ, որոշ քրիստոնյաներ նշել են, որ ստիպված են դա անել զգուշորեն, մասնավորապես՝ զինվորական ծառայության ժամանակ:
Իրավապաշտպանները շարունակել են մտահոգություն հայտնել դպրոցներում Հայ առաքելական եկեղեցու հետևորդ լինելն ազգային ինքնությանը հավասարեցնող Հայ առաքելական եկեղեցու ուսուցման տարածման հետ կառավարության դիրքորոշման համընկնման առնչությամբ:
Կրոնական փոքրամասնությունների և հասարակական կազմակերպությունների համաձայն՝ ազգային ինքնությունը Հայ առաքելական եկեղեցուն պատկանելության հավասարեցնելու մասին իշխանության պնդումները շարունակել են պետական և սոցիալական խտրականություն բորբոքել կրոնական կազմակերպությունների դեմ:
Զեկույցում նշվում է, որ ի տարբերություն 2016 թվականի՝ «Եհովայի վկաները» չեն հայտնել իրենց անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության մասին, նվազել են նաև ոչ ֆիզիկական բռնության դեպքերը՝ 17-ից հասնելով 10-ի: «Եհովայի վկաներն» այդ ցուցանիշը վերագրել են ոստիկանական գործողություններին:
Քրիստոնյա կրոնական փոքրամասնությունների և ՀԿ-ների համաձայն՝ նախորդ տարիների համեմատ շարունակել է բարելավվել լրատվամիջոցներում մթնոլորտը նրանց նկատմամբ՝ դառնալով ավելի հավասարակշռված և հավաստի, այնուամենայնիվ, «Եհովայի վկաները» հաղորդել են լրատվամիջոցներում բացասական հրապարակումների մի քանի դեպքի մասին:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44