Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարությունն անդրադարձել է Ուկրաինայում ռուս լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմադրմանը՝ այն անվանելով «հերթական հակառուսական սադրանք»։ ՌԴ ԱԳՆ-ն դատապարտել է Ուկրաինայի անվտանգության ծառայությանը՝ միջազգային հանրությանը մոլորեցնելու համար, հաղորդում է lenta.ru-ն:
«Ուկրաինական իշխանություններն ամբողջությամբ բռնել են ռուսաֆոբ ստի տարածման ուղին»,- նշել են նախարարությունում:
Գերատեսչությունից հայտնել են, որ ուկրաինական իշխանությունները փոխարենը պետք է զբաղվեն իրական հանցագործությունների հետաքննությամբ:
«Փաստում ենք, որ Ուկրաինայում կյանքի ու մահվան հարցերը, ինչպես նաև իր վարած քաղաքականության նկատմամբ միջազգային հանրության վստահությունը միայն մանրադրամ են հակառուսական հիստերիա ստեղծող Կիևի ռեժիմի համար»,- նշել են ԱԳՆ-ում:
«ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ՝ սոցցանցերի օգտատերերը նույնպես անդրադարձել են լրագրող Արկադի Բաբչենկոյի սպանության բեմադրությանը և լրագրողի «հարությանը»՝ տեղի ունեցածն անվանելով «Ուկրաինայի անվտանգության ծառայության հերթական կրկես» և «տարվա կրկես»:
Մայիսի 29-ին Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ ռուս լրագրող Արկադի Բաբչենկոն, որը հայտնի է ՌԴ իշխանություններին ուղղված քննադատությամբ, սպանվել է Կիևում: Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանը Մոսկվային էր մեղադրել «սպանությանը» ներգրավվածության համար: Մայիսի 30-ին, սակայն, Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ սպանությունը բեմադրություն է եղել, որն իրականացվել է գերատեսչության հատուկ գործողության շրջանակում: Ուկրաինան հայտարարել է, որ ռուսական հատուկ ծառայությունները երկու ամիս շարունակ պատրաստել են Բաբչենկոյի վրա հարձակումը։ Այժմ այս բեմականացմամբ ուկրաինական կողմը բացահայտել է սպանության ենթադրյալ կազմակերպչին ու ձերբակալել նրան: Ուկրաինայի անվտանգության ծառայության տվյալներով՝ նա Ուկրաինայի քաղաքացի է, որը հավաքագրվել է ռուսական հատուկ ծառայությունների կողմից: Սպանությունը կազմակերպելու համար նա պետք է ստանար 40 հազար դոլար:
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03