Վիզաների ազատականացումը մեր օրակարագային հարցն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին, ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ԱԳ փոխնախարար Արմեն Պապիկյանը:
Նա տեղեկացրեց, որ դեռ 2014 թվականից ուժի մեջ է մտել վիզաների դյուրացման եւ ռեադմիսիայի համաձայագրերը, որոնց մշտադիտարկման համար ստեղծվել է համատեղ երկու կոմիտե. «Դրանք ընթացիկ բանակցություններ են, 4-րդ նիստը անցկացվել է Բրյուսելում»,-ասաց փոխնախարարը:
Պապիկյանի խոսքով, Հայաստան-ԵՄ նոր ընդունված համատեղ հռչակագրում ամրագրված է, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացը կմեկնարկի պատեհ ժամանակում. «Ի՞նչ է դա նշանակում, որ Հայաստանը եւ ԵՄ անդամ երկրները որոշակի գործողությունների ծրագիր պետք է իրականացնեն։ Խոսքը Ռեադմիսիայի համաձայնագրի պայմանների կիրարկման մասին է, նաեւ Հայաստանի պատրաստակամության մասին է՝ ընդունել Եվրոպայում անօրինական գտնվող ՀՀ քաղաքացիներին։ Խոսքը նաեւ ԵՄ անդամ որոշ երկրների համաձայնությունն ստանալու մասին է՝ վիզային ռեժիմը մեկնարկելու վերաբերյալ: Այստեղ խնդիրը ոչ այնքան ԵՄ հանձնաժողովի կողմից համաձայնությունն է, որքան ԵՄ որոշ անդամ երկրներինը» , - նշեց Պապիկյանը՝ հավելելով, որ իրենք վիզաների ազատականացման խնդիրը մշտապես բարձրացնում են երկողմանի այցերի ժամանակ։ Նա չնշեց, որ ԵՄ անդամ որ երկրների դեպքում՝ են խնդիրներ ծագել:
«Սա մեր օրակարգային հարցն է, եւ մենք հասկանում ենք, որ սա առաջնայնություն է Հայաստանի համար», - իր խոսքն ամփոփեց փոխնախարարը։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03