Հրդեհների և տեխնածին վթարների կանխարգելման, հետևանքների վերացման, դրանց հետևանքով հասարակությանը և տնտեսությանը հասցվող վնասների ռիսկի նվազեցման, ինչպես նաև՝ բնակչության և շրջակա միջավայրի պաշտպանության համար յուրաքանչյուր տնտեսվարող պետք է անվերապահորեն կատարի հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ-իրավական փաստաթղթերի պահանջները: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:
ՀՀ ԱԻՆ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության աշխատակիցների կողմից 2018թ. ընթացքում հեղուկ գազի շարժական և ստացիոնար լցակայանների վերաբերյալ կազմվել է 58 արձանագրություն, որոնցից 53-ը՝ շարժական գազալցակայանների վերաբերյալ, 19-ով կայացվել են որոշումներ՝ վարչական վարույթը կարճելու մասին, քանի որ վերացվել են տեխնիկական անվտանգության բնագավառի օրենսդրության խախտումները:
19 արձանագրություններից 11-ը վերաբերել են շարժական գազալցակայաններին, որոնք անցել են գործունեության ստացիոնար ձևին:
Բոլոր գազալցակայանների ղեկավարներին ուղարկվել են նամակներ՝ անվտանգության կանոնները պահպանելու և առկա թերությունները վերացնելու մասին: Միաժամանակ՝ նրանք իրազեկվել են նաև հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության հիմնական պահանջների չկատարման դեպքում ՀՀ օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին:
Իրականացված աշխատանքների արդյունքում՝ վերջին շրջանում նկատվում է որոշակի դրական միտում նշված բնագավառում: Շարժական գազալցակայաններ շահագործող բազմաթիվ տնտեսվարողներ դիմում են ՀՀ ԱԻՆ՝ իրենց արտադրական վտանգավոր օբյեկտները (ԱՎՕ) հրդեհային և տեխնիկական անվտանգության ոլորտի օրենսդրության պահանջներին համապատասխանեցնելու և ստացիոնար դարձնելու համար: Մասնավորապես՝ հեղուկ գազի ստացիոնար կայան կառուցելու համար անհրաժեշտ է առաջնորդվել «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին», «Հրդեհային անվտանգության մասին» ՀՀ օրենքներով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 22-ի N 2399-Ն որոշումով, ՀՀ ՏԿ և ԱԻ նախարարի 2015թ. հունիսի 18-ի N 595-Ն հրամանով, ՀՀՇՆ IV-12.03.01-04 «Գազաբաշխիչ համակարգեր» շինարարական նորմերով, ՇՆՁ IV-12.101-04 «Գազաբաշխման համակարգերի նախագծում և շինարարություն» շինարարական նորմերի ձեռնարկով, իսկ նախագծային փաստաթղթերը ձևակերպվում են համաձայն ՀՀ կառավարության N 596-Ն որոշմամբ հաստատված հավելվածների:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը խստիվ հետևելու է տնտեսվարողների կողմից «Հրդեհային անվտանգության մասին» և «Տեխնիկական անվտանգության ապահովման պետական կարգավորման մասին» ՀՀ օրենքների համաձայն հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների կատարմանը՝ ինչը թույլ կտա բացառել հրդեհների, տեխնածին վթարների առաջացման հնարավորությունը և խուսափել ծանր հետևանքներից:
15:28
15:04
14:44
14:22
14:05
13:49
13:25
12:46
12:33
12:06
11:42
11:16
10:46
10:35
10:17
09:33
09:09
19:02
18:49
18:43
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55