Թուրքիայի արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններով պայմանավորված լարված իրավիճակը ստիպել է բազմաթիվ քաղաքացիների հետաձգել իրենց ամառային հանգստի ծրագրերը, նախատեսված բազմաթիվ միջոցառումներն ու նույնիսկ՝ հարսանիքները։
Թուրքական «Բիրգյուն» պարբերականը գրում է, որ հունիսի 24-ին արտահերթ ընտրությունների կազմակերպման մասին հայտնի դառնալուց հետո իրենց ամառային հանգիստը ծրագրած քաղաքացիների շուրջ 75 տոկոսն օգտվել է տոմսերն ու հյուրանոցային համարների ամրագրումները նախապես չեղարկելու իրավունքից։
Պարբերականը նշում է, որ հետևելով նախընտրական քարոզչության ընթացքին՝ առկա իրավիճակում ընտրությունների երկրորդ փուլի անխուսափելի դառնալու մասին եզրակացնում են շատերը։ Ենթադրվում է, որ ընտրությունների երկրորդ փուլը կանցնի հուլիսի 8-ին։ Այժմ այդ ու դրան մոտ ամսաթվերին կրկին կարևոր միջոցառումներ ու ուղևորություններ չեղարկած քաղաքացիների թիվը հասել է 60 տոկոսի։
Զբոսաշրջության ոլորտի մասնագետները, որոնք բավականին մեծ վնասներ են կրել այս ամենից, ենթադրում են, որ ընտրությունների ամսաթիվը մոտենալուն զուգահեռ՝ տոմսերն ու զբոսաշրջային տուրերը չեղարկողներն էլ ավելի կշատանան։
18:36
18:04
17:33
17:03
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03