ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության մեջ ամբաստանվող անձին արդարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը:
Դեռևս 2017 թվականի փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության մարմնի կողմից Հ. Թ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն):
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էլ, որ Հ.Թ.-ն իր հորեղբոր որդի Ն. Թ.-ի հետ, վերջինիս կողմից վարվող «Հովեռ» մակնիշի ավտոմեքենայով երթևեկել են Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով: Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, անցնելով լուսացույցը, նրանք երթևեկությունը շարունակել են Ագաթանգեղոսի 7-րդ շենքի դիմացի հատվածով, որտեղ առկա հետիոտնային անցման վրա, դիտավորյալ կերպով անտեսելով հասարակական վայրերում վարքագծի ընդունված նորմերը, բացահայտ արհամարհանք ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների նկատմամբ և ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության հանդեպ, ճանապարհը չզիջելու հարցի շուրջ Ն.Թ.-ի հետ, վիճաբանել են Ա. Ս.-ի հետ: Այդ ընթացքում, բռնություն գործադրելով, ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել Ա.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
2017 թվականի հունիսի 28-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Դատարանի դատավճռով Հ. Թ.-ն առաջադրված մեղադրանքում արդարացվել է այն պատճառաբանությամբ, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները Հ.Թ.-ի կողմից խմբի կազմում խուլիգանություն կատարելը հաստատող տվյալներ չեն պարունակում, և իբրև թե նախաքննության մարմինը ապացույցների մի մասը՝ տուժողի, վկաների ցուցմունքները մեղադրական եզրակացության մեջ շարադրել է` նշելով իրականում դրանցում չարտացոլված տեղեկություններ:
Դատարանը գտել էր նաև, որ ապացույցներն ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում Հ. Թ.-ի առնչությունը խուլիգանության դեպքին, և բացի այդ, ամբաստանյալ Հ. Թ.-ի գործողությունների հետևանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել, նրա գործողություններն ուղղված չեն եղել հասարակության դեմ, չեն կատարվել խուլիգանական դրդումներով։
Մեղադրողը դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ հիմնավորելով, որ գործով տուժողի, վկաների տված ցուցմունքները և մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցներն իրական են և արժանահավատ: Փաստարկվել է նաև, որ Հ.Թ.-ի գործողություններն ուղղված են եղել հասարակական կարգի դեմ, կատարվել են ուղղակի դիտավորությամբ և խուլիգանական դրդումներով: Հաշվի է առնվել, որ երկու անկողմնակալ վկաներն էլ հայտնել են, որ մեքենայի վարորդի և ուղևորների գործուղությունների արդյունքում լուրջ անհանգստություն է պատճառվել հասարակությանը, հավաքվել և նրանց գործողությունները փորձել են դադարեցնել մի խումբ անցորդներ, իսկ մեքենաների ընթացքը խաթարվել է:
Վերաքննիչ քրեական դատարանը, հիմնավոր համարելով մեղադրողի ներկայացված բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը՝ Հ. Թ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում:
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03