«Ավրորայի» մրցանակաբաշխության շրջանակներում շնորհված գումարը ծառայել է երեք կազմակերպությունների կողմից Աֆրիկայի համար նախատեսված նախագծերի իրականացմանը։ Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողներին պատմել է «Ավրորայի» մրցանակակիր, սուդանցի բժիշկ Թոմ Քաթինան։
Նա այսօր է ժամանել Հայաստան՝ մասնակցելու 2018 թվականի «Ավրորա» մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը եւ դրան նախորդող հատուկ միջոցառումների շարքին։
«Ես ընտրել եմ այդ կազմակերպությունները, որովհետև դրանք այն կազմակերպություններն են, որոնք փողը արդյունավետ են օգտագործում։ Դրանք մեծ կազմակերպություններ չեն, նրանք չեն վատնում գումարը զվարճանքի վրա, նրանք օգնում են մարդկանց տեղերում», - նշեց նա։ Հարցին, արդյոք սարքավորումներ գնել է իր հիվանդանոցի համար, նա հայտնեց, որ նախորդ տարի են գնել, մինչև Հայաստան գալը, գեներատոր են գնել, որը վնասվել էր նախորդ տարի օգոստոսին տեղի ունեցած ջրհեղեղից։
Հիշեցնենք, որ բժիշկ Թոմ Քաթինան «Ավրորա» մրցանակի 2017թվականի դափնեկիրն է։ Նա ստացել է 100 հազար դոլար պարգև՝ շարունակելու իր գործունեությունը, ինչպես նաև 1 մլն դոլար դրամաշնորհ, որը նպատակաուղղված է շարունակելու նվիրատվության շղթան՝ աջակցելով իրեն ոգեշնչած կազմակերպություններին: Որպես կաթոլիկ միսիոներ՝ Թոմ Քաթինան ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգի Ամստերդամ քաղաքից մեկնելով Սուդան՝ փրկել է հազարավոր կյանքեր՝ լինելով միակ մշտական բժիշկը Սուդանի մասը կազմող, սակայն այժմ պատերազմներից ավերված եւ մարդասիրական օգնությունից զրկված Նուբա լեռներում։ Իր ցուցաբերած անձնվիրության եւ մարդկությանը մատուցած ծառայությունների համար «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը, ստեղծված Հայոց ցեղասպանության վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, նրան արժանացրել է «Ավրորա» մրցանակի։
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03