ՀՀ բնապահպանության նախարարը հանքարդյունաբերության ներկայիս ծավալների զարգացումը ճիշտ չի համարում: Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանն աշխարհում կենսաբազմազանության առումով կարևոր վայրերից մեկն է, որը պետք է պահպանել: «Ես անձամբ կարծում եմ, որ Հայաստանի զարգացման ուղղությունը պետք է լինեն գիտությունը, տեղեկատվական տեխնոլոգիաները, բնական հարստությունների ավելի ճիշտ ներկայացումը»,-ասաց նախարարը: Նրա խոսքով՝ ինքն այս կարծիքին է եղել 2011թվականից ու մինչ օրս չի փոխել այն, թե որպես անհատ, թե որպես բնապահպան:
Ինչ վերաբերում է Ամուլսարի հանքի շահագործմանը, ապա նախարար Գրիգորյանը նկատեց, որ հանքը շահագործելու իրավունք ունեցող ընկերությունը 2009 թվականից սկսած անընդհատ ստացել է բնապահպանական փորձաքննությունների դրական եզրակացություն, առանց որոնց չէր կարող շարունակել իր աշխատանքները:
Անդրադառնալով խոսակցություններին, թե Էրիկ Գրիգորյանը կառավարությունում ներկայացնում է ինչ-որ անձանց շահերը՝ նախարարը նշեց, որ այս աշխատանքին անցնելու առաջարկությունը ստացել է վարչապետից, և, եթե ստիպված լիներ ներկայացնելու ինչ-որ անձանց շահեր, կհրաժարվեր այս պաշտոնից: «Ես երբևիցե որևէ կաշկանդվածություն չեմ ունեցել, ես կառավարության ներկայացուցիչն եմ ու իրականացնում եմ իմ գործը: Եթե որպես պետական կառավարման ապարատում աշխատող մարդ, եթե լինեի ինչ-որ մեկի ներկայացուցիչը, ուղղակի չէի ստանձնի այս աշխատանքը»,-հավելեց նա:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01