Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը մայիսի 31-ին ԱԺ լիագումար նիստում ներկայացրել է ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի 2017 թվականի գործունեության, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին տարեկան հաղորդումը:
Ինչպես տեղեկացրին ԱՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից, Ռուբեն Մելիքյանն իր ելույթում հակիրճ ներկայացրել է իր գլխավորած հաստատության գործունեության հիմնական ուղղությունները և վիճակագրական տվյալները՝ ընդգծելով, որ նախորդ տարին էական նշանակություն է ունեցել մարդու իրավունքների պաշտպանության օրենսդրական երաշխիքների ու մեխանիզմների զարգացման համար:
Պաշտպանը տեղեկացրել է, որ հաշվետու տարում 150 անձանց կողմից ՄԻՊ հաստատություն է ներկայացվել 119 դիմում: Դիմումները վերաբերում էին սոցիալական ապահովության, աշխատանքային, արդար դատաքննության, երեխաների և մի շարք այլ իրավունքների:
Պաշտպանը տարեկան հաղորդման մեջ ներկայացրել է մի շարք առաջարկներ իրավասու պետական մարմիններին՝ հատկապես սեփականության, արդար դատաքննության և անձնական ազատության իրավունքներին առնչվող օրենսդրության ու իրավակիրառական պրակտիկայի մեջ առկա որոշ խնդիրների վերացման նպատակով: Ռ.Մելիքյանը կարևորել է նաև մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության մշակման և գործարկման անհրաժեշտությունը՝ գոհունակություն հայտնելով այդ ուղղությամբ ԱՀ գործադիր իշխանության բարձրագույն մարմինների կողմից քաղաքական կամքի դրսևորման առթիվ:
Պաշտպանը ներկայացրել է նաև միջազգային փոխգործակցության ուղղությամբ կատարված աշխատանքները՝ շեշտադրելով, որ դրանք, ընդհանուր առմամբ, միտված էին Արցախի միջազգային ընդգրկվածության մակարդակի բարձրացմանը, Արցախի քաղաքացիական հասարակության ինստիտուտների կարողությունների զարգացմանը և Ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերի կատարած մարդու իրավունքների կոպտագույն խախտումների վերաբերյալ փաստերի միջազգայնացմանն ու հանրայնացմանը:
Ռ. Մելիքյանը նաև մատնանշել է սփյուռքյան կառույցների կողմից Արցախի մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ակտիվ գործունեություն ծավալելու միտումը: Նա շեշտադրել է, որ անցած տարում կատարված ջանքերի շնորհիվ, օրինակ, ԱՄՆ Հայ իրավաբանական միությունն Արցախում առ այսօր իրագործում է մի շարք շարունակական ծրագրեր՝ մասնավորապես, ֆինանսավորելով ԱրՊՀ իրավաբանական կլինիկայի գործունեությունը, ԱՄՆ-ում կրթություն ստացող հայ ուսանողների փորձուսուցումը ՄԻՊ հաստատությունում և այլն։
Վերջում պաշտպանը պատասխանել է պատգամավորների առաջադրած հարցերին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01