Երեխաների իրավունքների պաշտպանության տոնի առթիվ մանուկներին իր շնորհավորական ուղերձն է հղել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետի շնորհավորական ուղերձն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև:
«Սիրելի՛ երեխաներ,
այսօր ձեր տոնն է՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրը, ինչի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:
Հայերիս համար, թերևս, ազգային առանձնահատկություն է երեխաներին անձնուրաց սիրելն ու նրանց մասին հոգ տանելը: Եվ այս տեսանկյունից բնավ պատահական չէ, որ մեծերիս համար չկա՛ իմ ու քո երեխա տարանջատումը: Դուք բոլորդ, իմ փոքրիկ բարեկամներ, մե՛րն եք, մե՛ր երեխաները և մեզ համար առանձնակի կարևոր է այն ամենը, ինչը կապված է ձե՛զ հետ: Ու համոզվա՛ծ եղեք, որ մենք՝ ձեր ծնողները, ուսուցիչներն ու հարազատները, անում ենք ամեն ինչ, որ դուք ունենաք անհոգ ու երջանիկ մանկություն, լինեք միշտ պաշտպանված և ստանաք լիարժեք կրթություն, որ արդարացնեք ձեզ հետ կապված մեր հույսերն ու իրականացնեք ձեր բոլոր երազանքները:
Իմ փոքրի՛կ բարեկամներ,
վստահ եղեք, որ մենք շարունակելու ենք անել ամեն ինչ, որ մեր քաղաքը լինի ավելի հարմարավետ ու գեղեցիկ, ձեր առօրյան էլ անցնի առավել հետաքրքիր և ուրախ: Ու ես համոզված եմ, որ մեծերիս ջանքերը կօգնեն ձեզ է՛լ ավելի շատ սիրել և գնահատել մեր 2800-ամյա մայրաքաղաքը, որի վաղվա իրական տանտերը լինելու է ձեզանից յուրաքանչյուրը՝ շարունակելով հոգ տանել Երևանի մասին ու շենացնել մեր սիրելի քաղաքը:
Մեկ անգամ ևս շնորհավորելով բոլորիդ` մաղթում եմ ձեզ քաջառողջություն, անհոգ մանկություն և անսպառ ժպիտ»:
13:39
11:09
10:44
10:19
10:02
14:25
14:10
14:00
13:43
13:25
13:09
12:48
12:26
11:33
11:03
10:33
10:02
17:39
17:22
17:02
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01