ԱԺ-ում 2017թ-ի բյուջեի կատարողականի քննարկմանը «Ծառուկյան դաշինք» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանից հետաքրքրվեց, թե արդյոք ծառայողական մեքենաների հարցում որևէ փոփոխություն եղել է:
«Արդյոք նոր կառավարությունը նո՞ր մոտեցում է որդեգրել այս ուղղությամբ: Ինչքան տեղյակ եմ, 1000-ից ավելի ծառայողական մեքենա ունենք, վարչության պետերի համար ևս, և անընդհատ քննարկվել է դրա նպատակահարմարության հարցը»,- ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ 2012թ-ին 915 ծառայողական ավտոմեքենա է եղել, 2018թ-ին 902 ծառայողական մեքենա է բյուջետավորվել, 2016-ին՝ 951 էր: «Սա փոփոխության դինամիկան է»,- ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ ֆինանսների տեսակետից դժվար է այսօր սահմանազատել, թե դրանից որն է առավել նպատակայինը:
«Բայց որ ծառայողական նպատակներով մեքենաների օգտագործման կարիքը կա, աշխարհի ոչ մի երկիր չի բացառել: Խնդիրը վստահության աստիճանն է, թե արդյոք բավարար չափով կարողացել ենք հիմնավորել դրա կարիքը, և արդյոք այն օգտագործումը, ինչ մարդկանց աչքի առաջ տեղի է ունենում, համապատասխանում է այդ հիմնավորված կարիքին, թե ոչ: Ենթադրում եմ, որ հենց դրանով է պայմանավորված այս հարցի նկատմամբ հետաքրքրությունը»,- ասաց նա:
«Ծառուկյան դաշինք» խմբակցության մեկ այլ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ մինչ հարց կուղղեր, նկատեց, որ գործուղումների և շրջագայությունների ծախսերը հաշվետու տարում կազմել են 3 մլդ 793 մլն դրամ: «Հետաքրքիր է՝ այդ ովքե՞ր են շրջագայել, ովքե՞ր պետք է պատասխանատու լինեն աղքատ ժողովրդի հաշվին շրջագայելու համար»,- ասաց նա:
Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ շրջագայելու համար բյուջեից ոչ մի գումար չի հատկացվել, հոդվածի անունն է այդպես ուղղակի: Բացի դրանից, նրա խոսքով՝ յուրաքանչյուր մարմին ներկայացնում է փաթեթը, և կարելի է տեսնել իր չափը: «Բացի դրանից, Կառավարությունը բոլոր գործուղումների համար ներկայացրել է չափը»,- ասաց նա:
13:38
13:07
12:33
12:06
09:44
09:27
00:00
16:33
16:25
16:09
15:44
15:15
14:59
14:48
13:49
13:33
13:12
12:06
11:48
11:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44