Ազգային ժողովի 8 պատգամավորի ստորագրությամբ երաշխավորագիրը՝ Մասիսի քաղաքապետի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ, փոխանցվել է փաստաբաններին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մուրադ Մուրադյանը:
Նա նշեց, որ իրավական առումով մեկ պատգամավորի ստորագրությունն էլ բավարար է՝ երաշխավորություն ներկայացնելու համար: Մուրադյանը նշեց, որ իրեն հայտնի չէ, թե ինչ պատասխան կտրվի երաշխավորագրին:
«Ես փաստաբաններին չեմ տեսել, ինձ ոչինչ չեն ասել: Ամեն դեպքում, երբ կապացուցվի, որ քաղաքապետն ու իր տեղակալը մեկնումեկին ապտակել են, մի քար են նետել, եսիմ ինչ են արել, ես ձեզ հետ միասին եզրակացություններ կանեմ: Ես Դավիթ Համբարձումյանին ճանաչում եմ ծնված ժամանակներից: Ես երևի միակ մարդ են այս քաղաքում, ով տարբեր պաշտոնների ժամանակ ապրել է գյուղում, ապրում է գյուղում:
Դավիթ Համբարձումյանը շատ հանգիստ, համեստ, խելոք տղա է եղել, հիմա Ռեմբոյի արկածներից եք պատմում իր մասին, ես զարմանում եմ, որ նման բաների ընդունակ է»,-նշեց Մուրադ Մուրադյանը:
Պատգամավորի խոսքով՝ քաղաքապետի պաշտոնում Դավիթ Համբարձումյանը լավ է աշխատել, ինչի մասին կվկայի ժողովուրդը: «Ես, որ գովեմ, կասեք Ձեր մոտիկն ա, ծանոթն է, մի գյուղում ապրել եք, բան, գնացեք ժողովրդից հարցրեք, ճիշտը դա կլինի: Իսկ եթե ինչ-որ բան արել է…Ոչ մի փաստ չկա, եթե կլինի, բոլորս կտեսնենք: Ես ուզում եմ, որ օբյեկտիվ քննություն տարվի: Մենք էլ՝ որպես պատգամավորներ, երաշխավորում ենք, որ ազատ արձակման ժամանակ քննությանը չի խոչընդոտելու»,- նշեց Մուրադ Մուրադյանը:
Պատգամավորը նշեց, որ Մասիսի բնակիչները երեկ փակել էին ճանապարհը, այսօր էլ են որոշել ձայն բարձրացնել: «Մի ժամանակ, որ 50 հոգի խաչմերուկ էր փակում, լավ տեղյակ էիք, հիմա որ 1000 հոգուց ավել մարդ հավաքվել, փակել է, տեղյակ չե՞ք»,- հարցրեց նա:
Մուրադ Մուրադյանն իր և իր որդու օրինակով ասաց, որ մամուլը հաճախ հրապարակում է ոչ իրականությանը համապատասխան լուրեր: «Նարկոտիկի, բանի մասին գրում էին, հիմա էլ հերքում են: Էն ժամանակ ինչ ասես գրեցին, ես էլ ասացի, որ պատվիրատուի ծնողներն են նարկոմանները: Ինչ ասես գրեցին, հիմա էլ հերքում են, դատարանը որոշել է, որ նման բան չկա: Էս արդարությո՞ւն է: Հիմա էլ համբերեք, ես չեմ հավատում, որ ինքը էդքան բանի ընդունակ է»,- շեշտեց նա:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01