Երևանի քաղաքապետարանի «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն իր ֆեյսբուքյան էջից ուղիղ հեռարձակմամբ դիմեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ ներկայացնելով, որ թիվ 16 պոլիկլինիկայում օրհասական վիճակ է, սակայն պատրաստ է իրավիճակին լուծում տալու համար հանդիպել քաղաքապետի հետ, ով նշանակել է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին:
Հեռարձակումն իրականացնելով Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի թիվ 16 պոլիկլինիկայի դիմացից, որտեղ բուժաշխատողների մի մասը սպիտակ խալաթներով գործադուլ է անում, Դավիթ Խաժակյանը հայտարարեց.
«Խնդիրն այն է, որ կա թյուրըմբռնում և՛ ժամանակավոր պաշտոնակատար նշանակված տնօրենի մոտ, և՛ փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի, և՛ քաղաքապետ Տարոն Մարգարյանի մոտ: Այս թյուրըմբռնումը հետևյալն է՝ 3-4 օր է, ինչ իրականացվել է ստորագրահավաքը, փորձում են համոզել, որ ստորագրահավաք իրականացնելիս չի նշվել պատճառը, մարդիկ ստորագրություն տալիս չեն իմացել, թե ինչի համար են ստորագրում:
Եվ ասում են, որ ստորագրել են, որպեսզի մարդը լինի ներսից, այսինքն՝ կոնկրետ անուն, որպես այսպիսին, չի եղել:
Նշենք, որ Դավիթ Խաժակյանի եթերի պահին պոլիկլինիկայի աշխատակիցներն սպիտակ խալաթներով դրսում էին և հայտարարում էին, որ իրենք ունեն կոնկրետ նախընտրած թեկնածու:
Հիշեցնենք, որ թիվ 16 պոլիկլինիկայում արդեն մոտ մեկ շաբաթ է՝ գործադուլ է, և աշխատակիցների մի մասը հրաժարվում է աշխատել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նունե Խաչատրյանի ենթակայությամբ: Մոտ 160 հոգանոց աշխատակազմի 110 ներկայացուցիչներ նամակ են ուղղել քաղաքապետարան՝ պոլիկլինիկայի ղեկավարի պաշտոնում առաջարկելով այլ մասնագետի՝ նախկին փոխտնօրեն Լենա Հովսեփյանի թեկնածությունը: Հիշեցնենք նաև, որ մայիսի 17-ին ավագանու «Ելք» խմբակցության անդամներն այցելել էին թիվ 16 պոլիկլինիկա և լրագրողների ներկայությամբ պնդում էին, որ աշխատակիցներից բազմաթիվ ահազանգեր ունեն այն մասին, որ տնօրեն Մարինե Ստեփանյանը թույլ է տվել մի շարք ապօրինություններ:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01