Հանրապետական կուսակցությունը ազատ է գնահատական հնչեցնել:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ խոսելով արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշման մասին:
Հիշեցնենք, որ երեկ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն ասել է, որ իրենք պատրաստ են քննարկել Ընտրական օրենսգրքի նոր նախագիծ:
«Քաղաքական ուժն ազատ է գնահատականներ հնչեցնել, կարծիք արտահայտել, այդ կարծիքը փոխել»,- նշեց Արտակ Զեյնալյանը:
Հարցին՝ հանդիպում է ինքն արդյոք Դավիթ Հարությունյանի հետ, խորհրդակցում է արդյոք որոշ հարցերի շուրջ նախկին նախարարի հետ, Զեյնալյանը պատասխանեց, որ հանդիպել է երկու անգամ՝ մեկ անգամ՝ մինչև իր նշանակման մասին հրամանագիրը, մյուս անգամ՝ իրեն որպես նախարար ներկայացնելու օրը:
«Ես հեռախոսային կապ եմ պահպանում բոլոր նախարարների ու նախարարի տեղակալների հետ: Նաև նախկին տեղակալների հետ»,- նշեց նա:
Ինչ վերաբերում է ԱԱԾ բացահայտումներին, լրագրողները հարցրին՝ ինչ-որ բան ունե՞ք Ազգային անվտանգությանը հանձնելու: Ի պատասխան՝ Զեյնալյանն ասաց, որ եթե հայտնաբերի հանցագործության հատկանիշներ պարունակող երևույթներ՝ պարտավոր է լինելու ահազանգել: «Դեռևս ոչինչ չեմ հայտնաբերել»,- նշեց նախարարը:
Արդարադատության նախարարը խոսեց նաև գերատեսչության ուռճացված ծախսերի մասին՝ նշելով, որ ուսումնասիրելու են այս ոլորտը:
tert.am
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44