Կալիֆորնիայում հունիսի 29-ին բանտարկյալների ներման դիմումները քննող խորհուրդը կքննի լիբանանահայ Համբիկ Սասունյանի գործը. նա ցմահ ազատազրկման էր դատապարտվել 1982 թվականին Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի սպանության համար:
Այս մասին հայտնում է Կալիֆորնիայի քրեակատարողական վարչության պայմանական ազատ արձակման հարցերով խորհրդի պաշտոնական կայքը:
Հյուպատոս Քեմալ Արըքանը սպանվել էր Լոս Անջելեսում իր մեքենայի մեջ կարմիր լույսի տակ գտնվելու ժամանակ: Նրա վրա կրակած երկու անձանցից մեկը Սասունյանն էր: Սպանությունից հետո «Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ» խումբը զանգահարել էր տեղի լրատվամիջոցներին ու ստանձնել էր սպանության պատասխանատվությունը:
Սպանության հետաքննության ժամանակ դատախազները նշել էին, թե Սասունյանը սպանությունն իրականացրել է՝ ի նշան վրեժի օսմանյան թուրքերի կողմից հայերի նկատմամբ գործված ցեղասպանության: 1984 թվականին դատարանը վճռել էր նրան դատապարտել ցմահ ազատազրկման՝ առանց պայմանական ազատ արձակման իրավունքի՝ ընդգծելով, որ սպանությունն իրականացվել է Արըքանի ազգային պատկանելության պատճառով:
Սասունյանն ի սկզբանե մերժում էր հյուպատոսին սպանելու փաստը և միայն սպանությունից 20 տարի անց՝ 2002 թվականին նա բանտից ազատվելու հնարավորության դիմաց խոստովանել է իր դերակատարությունը Արըքանի սպանության գործում՝ նշելով, որ կիսում է Արըքանի ընտանիքի կորստի ցավը:
Հանցանքը խոստովանելու դիմաց՝ դատախազները համաձայնեցին նրա մեղադրականից հանել «սպանությունն ազգային հողի վրա իրականացնելու» դրույթը, ինչը նրան պայմանական ազատ արձակվելու հնարավորություն էր ընձեռելու:
Պայմանական ազատ արձակման հարցով դատական լսումները տեղի ունեցան 2006, ապա 2010 թվականին, սակայն երկու դեպքում էլ մերժվեցին: 2016 թվականին ներման դիմումները քննող հանձնախումբն ի վերջո առաջարկեց քննարկել նրա ազատ արձակումը՝ ընդգծելով, որ Համբիկ Սասունյանը մանուկ հասակում տրավմայի է ենթարկվել Լիբանանի պատերազմի հետևանքով, ընդունել է իր հանցանքը, խղճի խայթ է զգացել ու բանտում մասնակցել է տարբեր դասընթացների: Սակայն այս անգամ նրան ազատ արձակելու հարցում 2017 թվականին վետո կիրառեց Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը:
Ուշագրավ է, որ Բրաունի միջամտությունը հաջորդել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպմանը:
Թուրքական լրատվամիջոցները հայտնում են, որ ամերիկաբնակ թուրքերն արդեն իսկ նամակներ են հղել ազատ արձակման հարցով խորհրդին՝ պահանջելով ազատ չարձակել Սասունյանին:
11:38
11:00
10:33
12:22
12:05
11:44
11:06
10:46
10:32
10:12
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
18:56
18:22
17:51
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | 31 | |||
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45
09:34
09:18
09:02
09:56
09:42
09:33
09:02
09:56
09:42
09:34
09:16
09:02
09:52
09:42
09:35
09:16
09:02
09:45
09:22
09:14
09:02
09:46
09:31
09:26
09:14
09:01