Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջում արդեն 15 օր է՝ շարունակվում է դասադուլը և գործադուլը՝ նախկին տնօրեն Սերգեյ Խառատյանի վերադարձի պահանջով: Քոլեջի 1-ին կուրսի ուսանող Արփինե Մարգարյանը Tert.am-ին հայտնեց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վահե Բուլանիկյանը հրում է ուսանողներին, ձեռք բարձրացնում նրանց վրա, իսկ երբ ուզում են ապացույցներ ձեռք բերելու համար նկարահանել, տնօրենը հրահանգում է ուսանողներից հավաքել բջջային հեռախոսները:
«Ուսուցիչները բոլորիս ձեռքից հավաքել են հեռախոսները, սպառնում են, որ ստուգարքները չեն նշանակելու, թույլ չեն տալիս, որ նորմալ քննություն հանձնենք: Մենք չենք ուզում, որ էս տնօրենը մնա քոլեջում, ճիշտ է՝ ինքը ժամանակավոր է, 2 օր է՝ եկել է, բայց էս երկու օրերին թե՛ դասախոսների, թե՛ ուսանողների վրա ձեռք է բարձրացրել, հրել:
Այս մասին անգամ ցուցմունքներ են տվել տարբեր մարմինների: Կամ ծնողը մտնում է նրա մոտ, նա ասում է՝ ստոր, խաբեբա: Նաև այսպիսի արտահայտություն է անում՝ թքելու եմ ձեզ վրա»,-պատմեց ուսանողուհին:
Հիշեցնենք, որ քոլեջի ուսանողների և դասախոսների հիմնական մասը պահանջում է հրաժարական ներկայացրած նախկին տնօրեն Սերգեյ խառատյանի վերադարձը, ինչի համար քոլեջում արդեն 2 շաբաթ է՝ դասադուլ ու գործադուլ է:
Ուսանողուհին տեղեկացրեց, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պատճառով երեկ դասախոսներից մեկի ինքնազգացողությունն է վատացել ու շտապօգնություն են հրավիրվել:
Tert.am -ը փորձեց տեղեկությունը ճշտել նաև ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջի տնօրենի ԺՊ Վահե Բուլանիկյանից, սակայն կապ հաստատել չհաջողվեց: Մյուս կողմի տեսակետը Tert.am -ը կներկայացնի ավելի ուշ:
tert.am
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01