Երկրում քաղբանտարկյալ լինել-չլինելու վերաբերյալ գնահատականներ են տալիս մասնագիտացված կառույցները: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
Վերջինս նշեց, որ օգտագործվում է նաև խղճի բանտարկյալ եզրույթը, բայց Հայաստանում չկա մասնագիտացված մի կառույց, որը կգնահատի՝ խղճի բանտարկյա՞լ է անձը, թե ոչ:
«Կան ՀԿ-ներ, որոնք բավական հեղինակավոր են, տալիս են եզրակացություն, որը խորհրդատվական բնույթի է: Որպեսզի անձը վերականգնի իր խախտված իրավունքները, կա օրինական իրավական ընթացակարգ, որն ապահովում է իրավական անվտանգության, իրավական որոշակիության մի շարք կարևոր սկզբունքներ, որոնք չափազանց կարևոր են»,- նշեց նախարարը:
Նա ասաց, որ անհրաժեշտ է վերականգնել հասարակական հարաբերությունների սահմանադրականությունը:
Հարցին՝ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ տեղի ունեցածը սահմանադրակա՞ն էր, թե ոչ, ով ուսանողների՝ նրա հրաժարականի պահանջով բողոքի ակցիայից հետո հիվանդանոց տեղափոխվեց, Արտակ Զեյնալյանն ասաց, որ բողոքի ակցիաները, որոնք իրականացվում ու իրականացվել են, ինքը որակում է որպես իրավունքի ինքնապաշտպանություն, սակայն ինքնապաշտպանությունը, նրա խոսքով, պետք է հետևի բոլոր մնացած եղանակների սպառմանը:
«Հայաստանում կան իրավունքների պաշտպանության իրավական միջոցներ: Եթե դրանք չեն աշխատում, դրանից հետո իրավունքի ինքնապաշտպանությունը դառնում է լեգիտիմ: Եթե բուհը ապակուսակցականացվում է, դա չի կարող դիտարկվել որպես քաղաքական հետապնդում: Բուհը չպետք է լինի կուսակցական: Չեզոքացման բերելը չի կարող բերվել որպես քաղաքական հետապնդում: Ես չեմ ասում, որ բուհը պետք է լինի ապաքաղաքական, ոչ, այն պետք է լինի ապակուսակցական, որովհետև հասարակական հարաբերությունները չեն կարող լինել ապաքաղաքական»,- նշեց Զեյնալյանը:
Արդարադատության նախարարի խոսքով՝ չեզոքության վերադարձնելը, ապակուսակցականացնելը քաղաքական հետապնդում դիտարկվել չի կարող, բայց մյուս կողմից, ըստ նրա, իրավունքի ինքնապաշտպանության դիմելն իրավաչափ է, երբ մյուս միջոցները չեն գործել:
15:44
15:28
15:03
14:44
14:19
14:02
13:48
13:33
13:16
12:54
12:36
12:19
12:03
11:45
11:22
11:05
10:48
10:26
10:05
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03