Բոլոր կոնկրետ գործերի դատավարությունների, այդ թվում՝ «Սասնա ծռերի» վերաբերյալ, Մարդու իրավունքների պաշտպանը գնահատական տալ չի կարող: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Արման Թաթոյանը:
Վերջինս նշեց, որ այսօրվանից ուժի մեջ են մտնում Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի անցումային դրույթները, որտեղ կետեր կան նաև մարդու իրավունքների պաշտպանության մասին: Արման Թաթոյանն ասաց, որ կարևորում է այս համաձայնագիրը, ամեն ինչ անելու է, որ միջոցառումներն իրականացվեն:
Ինչ վերաբերում է ԵՊՀ-ում տեղի ունեցած բողոքի ցույցին, որի արդյունքում ռեկտոր Արամ Սիմոնյանը տեղափոխվել էր հիվանդանոց, Թաթոյանն ասաց, որ քաղաքական ազդեցություններ ու շահարկումներ չպետք է լինեն կրթական հաստատության հետ կապված, դա անթույլատրելի է:
«Նախկինում բազմիցս նշվել է, որ չի կարելի քաղաքականացնել կրթական հաստատությունները: Կարծում եմ, որ դասեր չի քաղվել: Ի՞նչ է նշանակում քաղաքական հետապնդում բուհի նկատմամբ, բուհը կրթական հաստատություն է: Եթե կան անօրինական գործողությունների վերաբերյալ պնդումներ, ապա պետք է քննություն տարվի կոնկրետ մարմինների կողմից»,- նշեց Արման Թաթոյանը:
Օմբուդսմենը շեշտեց, որ ամբողջը պետք է ընթանա իրավունքի գերակայության սկզբունքին համապատասխան, հակառակ դեպքում՝ հետևանքները կարող են ավելի վատ ու խոր լինել:
Որպեսզի ընտրություններում բուհերը, մասնավորապես՝ ուսանողական խորհուրդները ներգրավված չլինեն, ըստ նրա, պետք է ապակուսակցական լինեն:
«Անթույլատրելի եմ համարում Գործադիրի հնարավոր ներգրավվածությունը: Նախկինում թույլ տված խախտումները նորից չպետք է կրկնել»,- ասաց նա:
Օմբուդսմենի խոսքով՝ բուհում սովորող ուսանողն իրավունք ունի դժգոհել կրթության որակից, ինչը պետք է արվի համապատասխան մարմիններին, այդ թվում՝ ՄԻՊ-ին դիմելով:
«Իրավունքների խախտման հարց չէ: Եթե ռեկտորը թույլ է տվել խախտումներ, թող տարվի քննություն, եթե քննության ընթացքում ի հայտ կգան թերություններ՝ խախտումներ, պետք է ենթարկել պատասխանատվության: Իմ իրավասության մեջ չի մտնում գնահատել կոնկրետ պաշտոնատար անձի իրավունքների գնահատման հարցը: Այնտեղ բազմաթիվ արժանապատիվ մարդիկ կան աշխատող, բուհի հեղինակության վրա է ազդում, իսկ դա անհանգստացնող է»,- մանրամասնեց նա:
Իսկ այն հարցին, որ ՀՀԿ-ից հայտարարում են քաղաքական հետապնդումների մասին, Թաթոյանն ասաց, որ դա իր իրավասության մեջ չի մտնում:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01