Ձեռնպահ կմնամ առաջիկա ընտրությունների անցկացման որևէ ժամկետ հնչեցնելուց:
Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Վերջինս նշեց, որ Ընտրական օրենսգիրքն ամրագրել է իրավակարգավորումներ, և երբ նշանակվում է արտահերթ ընտրության օրը, իրականացվում են նախապատրաստական աշխատանքներ:
«Թե երբ կնշանակվեն արտահերթ ընտրությունները, բացառապես քաղաքական ուժերի որոշման խնդիրն է»,- ասաց նա:
Մուկուչյանն ասաց, որ դժվարանում է որևէ տեսակետ արտահայտել այն հարցի վերաբերյալ, թե արդյոք այս տարի կլինեն արտահերթ ընտրություններ, թե ոչ:
«Մենք տեղեկացված ենք, որ Ընտրական օրենսգրքի բարեփոխումների շուրջ աշխատանքներ են տարվում: Խնդիր է, թե ինչ ծավալով դրանք կլինեն: Հանձնաժողովը ներգրավված չէ այդ աշխատանքներում, ինչը նորմալ է, որովհետև այդ խնդիրները ենթադրում են քաղաքական մոտեցումներ, քաղաքական լուծումներ՝ կապված հատկապես սկզբունքների որոշման հետ:
Կարծում եմ, որ այս աշխատանքների ավարտից հետո, ըստ ընթացակարգերի, կնշանակվեն արտահերթ ընտրություններ, իսկ մեր հանձնաժողովը կկատարի իր աշխատանքը»,- նշեց Տիգրան Մուկուչյանը:
Հարցին՝ ռեյտինգային համակարգը ապականե՞ց ընտրական գործընթացը, Մուկուչյանը պատասխանեց. «Ռեյտինգային կոչված ընտրակարգեր կան, դա նորություն չէ, դրանք կիրառվում են աշխարհի տարբեր երկրներում: Գնահատելը քաղաքական մոտեցման խնդիր է: Հանձնաժողովների գործառույթն ընտրակարգը կյանքի կոչելն է»:
Իսկ այն հարցին, թե շարունակում է արդյոք կարծել, որ 2017թ.-ի ընտրություններն օրինական էին, Տիգրան Մուկուչյանը պատասխանեց, որ ընտրությունները, որոնք կազմակերպվել ու անցկացվել են, Ընտրական օրենսգրքով սահմանված կանոնակարգին համապատասխան էին:
Իսկ թե ինչպե՞ս է հնարավոր, որ մեկ տարի առաջվա լեգիտիմ ընտրություններից հետո երկրում հեղափոխություն տեղի ունենա, Մուկուչյանն ասաց, որ ընտրությունների վերաբերյալ գնահատականներ են արձանագրել նաև միջազգային դիտորդական առաքելությունները:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15