ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը չի բացառում տարբեր հարկատեսակների մասով դրույքաչափերի վերանայում:
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա հավանական համարեց դա՝ նշելով, որ այն պետք է դառնա քննարկման թեմա: Պատասխանելով հարցին, արդյոք հարկային խիստ օրենսդրության պատճառով չէ՞, որ տնտեսավարողները խուսափում են հարկերից, Ատոմ Ջանջուղազյանն ասաց. «Չեմ կարծում, որ դա կարելի է պնդել, բայց որ պետք է քննարկել, միանշանակ է: Պետք է փորձենք վեր հանել այն պատճառները, որոնք հանգեցրել են այդ վիճակին: Այստեղ միակողմանի դատելը, կարծում եմ, ճիշտ որոշման չի հանգեցնի: Պետք է հավասարակշռված ու ճիշտ որոշումներով առաջ գնալ»:
Նրա դիտարկմամբ՝ միշտ էլ կա պարադոքսը՝ գնորդն ուզում է էժան գնով ձեռք բերել ապրանքներ, վաճառողը՝ թանկ վաճառել, հարկ վճարողը ցանկանում է քիչ հարկեր վճարել, հարկ հավաքողն ուզում է շատ հավաքել: «Պետք է բոլորս միասին ճիշտ փոխզիջում գտնենք: Կարևոր է վստահության բաղադրիչը, եթե բոլորս գանք այդ փոխզիջմանը որպես ամենաճիշտ լուծում, այսքան մտահոգված ու կասկածամիտ չենք լինի»,-ավելացրեց պաշտոնյան:
Այսինքն՝ «ակնկալենք հարկային դրույքաչափերի նվազեցում» հարցին ի պատասխան՝ ֆիննախն ասաց. «Ակնկալենք: Քննարկումների արդյունքում ամեն ինչ հնարավոր է ակնկալել, մենք նախկինում էլ ունեցել ենք քննարկումներ, տարբերակներից մեկն էլ այն էր, որ վերանայվեն ուղղակի հարկերի դրույքաչափերը, բայց այստեղ պետք է համալիր գնահատականներ տրվեն: Հավատացած եղեք, որ ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցումը գոնե կարճաժամկետ հատվածում հանգեցնելու է բյուջեի եկամուտների նվազեցման, իսկ մենք մյուս կողմից բյուջեով պարտավորություններ ունենք օրենքներով ստանձնած»:
Ինչ վերաբերում է ստվերից եկած եկամուտներին, ապա, ըստ Ջանջուղազյանի, եթե այն լինի միանվագ, դրա հիման վրա հնարավոր չի լինի երկարաժամկետ պարտավորություն ստանձնել: «Այդ դեպքում կքննարկենք անուղղակի հարկերի դրույքաչափերի վերանայման ճանապարհով բյուջեի հնարավոր ճեղքը փակելու եղանակը: Բայց դեռ վաղ է այդ մասին խոսելը: Ես հիմա մոտեցումն եմ ներկայացնում: Տրամաբանությունն այն է, որ ուղղակի հարկերի դրույքաչափերի նվազեցումը թույլ կտա ավելի շատ տնօրինվող եկամուտներ ունենալ, որոնք ներդրումների ու խնայողությունների վրա կազդեն»,-եզրափակեց պաշտոնյան:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01