«Մենք անդրադարձել ենք, թե ինչպես է երկաթուղու ղեկավարությունը պատասխանատու պաշտոններում աշխատանքի ընդունում ՌԴ քաղաքացիների, իսկ պրոֆեսիոնալ հայ մասնագետները շատ ավելի քիչ են վաստակում, քան ռուսները, որ աստղաբաշխական աշխատավարձ են ստանում, բնակարան, մեքենա:
Համեմատության համար նշենք, որ ՀԿԵ 18-20 ռուս աշխատակիցների աշխատավարձը կազմում է մոտ 60 մլն դրամ և գերազանցում է ՀԿԵ վարչության շենքում աշխատող 100-ից ավելի հայ աշխատողների աշխատավարձը: Եվ քանի որ Հայաստանը լավ խոպան է ռուսների համար, նրանց ընտանիքների անդամներին էլ են աշխատանքի տեղավորում: Օրինակ՝ Դմիտրի Գվոզդևը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ տրանսպորտային սպասարկման ճանապարհային կենտրոնի պետն է, նրա կնոջ համար նոր հաստիք են բացել ուղևորափոխադրումների ծառայությունում: Ներդրումային ծառայության պետ Նիկոլայ Անտոնովի կինն աշխատում է հենց իր ծառայությունում, նույն սենյակում էլ նստում են:ՀԿԵ շարժակազմի տնօրինության պետ Նիկոլայ Լավրենչուկի կինն աշխատում է մարքեթինգի բաժնում, Ալեքսանդր Լախտարինը ՀԿԵ դիագնոստիկա կենտրոնի տնօրենն է, կինը՝ Ելենա Լախտարինան, ենթակառուցվածքների տնօրինության պետի տեղակալը՝ արտադրատեխնիկական բաժնի պետը: Սա մի մասն է ռուս պաշտոնյաների ազգուտակի, դեռ չենք խոսում եղբայրների, թույրերի, զավակների, թոռների, ընկերուհիների մասին: ՀԿԵ արհմիության նախագահ Աշոտ Խլղաթյանը մեզ հետ զրույցում նշեց, որ ինքը բազմաթիվ աղաղակող փաստեր ունի և առաջիկայում բաց նամակ է հղելու վարչապետ Փաշինյանին՝ նրա ուշադրությունը հրավիրելով երկաթուղում տիրող իրավիճակի վրա»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
18:00
17:46
17:36
17:19
17:07
16:55
16:46
16:32
16:13
16:01
15:45
15:22
15:05
14:52
14:33
14:06
12:45
12:33
12:00
11:59
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01
09:19
09:01
09:36
09:28
09:55
09:32
09:15
09:02
09:46
09:32
09:16
09:01
09:01
09:45