ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 309-րդ հոդվածի 2-րդ եւ 308-րդ հոդվածի 1-ին մասերով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի անչափահասների գործերով եւ ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի սպա Հայկ Թովմասյանը, դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, բռնություն է գործադրել Արամայիս Ամիրբեկյանի նկատմամբ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2018 թվականի ապրիլի 17-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, մի շարք քաղաքացիներ Երեւան քաղաքի Աբովյան փողոցի եւ Սայաթ-Նովա պողոտայի խաչմերուկում իրականացրել են բողոքի զանգվածային ակցիաներ, որոնց ընթացքում փակել են նաեւ հիշյալ ավտոճանապարհի երթեւեկելի հատվածը: Հասարակական կարգն ու անվտանգությունն ապահովելու նպատակով նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Կենտրոնական բաժնի ծառայողները, այդ թվում՝ Հայկ Թովմասյանը:
Նրանք ավտոճանապարհի երթեւեկությունը վերականգնելու եւ հասարակական կարգն ապահովելու նպատակով քաղաքացիներին հեռացրել են խաչմերուկի երթեւեկելի հատվածից, իսկ որոշ դեպքերում՝ բերման ենթարկել ոստիկանական բաժիններ:
Այդ ընթացքում Հ. Թովմասյանը մյուս ոստիկանների հետ նշված խաչմերուկից հեռացրել է նաեւ բողոքի ակցիաների մասնակից Արամայիս Ամիրբեկյանին եւ վերջինիս տեղափոխել ոստիկանական ավտոմեքենայի սրահ: Այնուհետեւ, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, Հ. Թովմասյանը ավտոմեքենայի սրահում բռնություն է գործադրել Ա. Ամիրբեկյանի նկատմամբ՝ բռունցքով հարվածներ հասցնելով նրա գլխին:
Վերը նշված հանցավոր արարքի կատարման համար Հայկ Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննությունը շարունակվում է:
19:33
17:49
17:36
17:25
17:18
17:02
13:48
13:25
13:11
12:55
11:13
10:54
10:35
10:19
10:02
15:22
11:12
10:45
10:19
10:03
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03