Նախ ուզում եմ նշել, որ կիսապատերազմական, ավելի ճիշտ հենց պատերազմական իրավիճակում ապրող Արցախին ամենից առաջ պետք է ներքաղաքական անդորր, ներքին համերաշխություն ու փոխըմբռնում և նախագահ Բակո Սահակյանին, իր ամենօրյա աշխատանքի արդյունքում, հաջողվել է հենց նման մթնոլորտ ձևավորել հայակական 2-րդ հանրապետությունում: Այո՛, Արցախը նաև ժողովրդավարություն ունեցող, խոսքի ազատությունը հարգող պետություն է , բայց քաղաքական ամբիցիաներ ունեցող յուրաքանչյուր ոք պարտավոր է գիտակցել՝ պատերազմի մեջ գտնվող Արցախում նույնիսկ ամենասուր ներքաղաքական խնդիրները պետք է լուծել փոխըմբռնման միջոցով, երբեք ու երբեք չլարելով սահմանին կանգնած հայ զինվորի թիկունքը: Արցախի ներքին անդորրն իսկապես շատ կարևոր է, այնչափ կարևոր, որ հնարավոր չէ բառերով նկարագրել և այս առումով կարևոր է նաև , որ արցախցին թույլ չտա որոշ մարդկանց իրենց նեղ անձնական շահերի կամ այլոց շահերը սպասարկելիս փորձեր արվեն՝ պառակտելու Արցախի հասարակությունը կամ վարկաբեկելու իրենց աշխատանքով Արցախին ծառայող գործիչներին: Մի խումբ մարդիկ պահանջում են Արցախի ոստիկանապետ Կամո Աղաջանյանի հրաժարականը մոռանալով, որ Կամոն Արցախյան պատերազմի առաջին իսկ վայրկյանից իր երիտասարդ կյանքը նվիրել է Արցախի պաշտպանությանն ու անկախությանը, պատանեկություն ու երիտասարդություն ունենալու փոխարեն՝ մարտնչել ռազմի դաշտում, հաղթել և հաղթանակից հետո էլ նվիրվել ռազմական գործին՝ իր ողջ կյանքը նվիրելով Արցախին... Մինչ ոստիկանապետ նշանակվելը գեներալ Աղաջանյանը բարձր պաշտոններ է զբաղեցրել Արցախի զիված ուժերում և նրա ենթակայության տակ ծառայած զինվորներն իրենց գեներալի մասին հիմնականում խոսում են որպես՝ հայրենասեր, սկզբունքային, դուխով և զինվորի համար ոչինչ չխնայող մարդու մասին: Արցախն ուժեղ է նաև Կամոյի պես հայրենասեր տղերքով... Ոստիկանապետի պաշտոնում ևս Կամո Աղաջանյանը մեծ ջանքեր ներդրեց՝ պատերազմի մեջ գտնվող Արցախի ներքին անվտանգությունն ապահովելու համար և Ապրիլյան պատերազմի օրերին բոլորս ականատես եղանք, թե որքան կազմակերպված և անվտանգ էր սահմանին կռվող հայ զինվորի թիկունքը: Մի խոսքով Արցախին թիկունքից խփել նշանակում է դավաճանել հայ ժողովրդին և ջուր լցնել թշնամու ջրաղացին: Եկեք գոնե Արցախի հարցում չտրվենք պրովակացիաների և զոհաբերենք մեր ամբիցիաներն ու «ես»-երը՝ հանուն մեծ գործի...
15:55
14:49
14:23
13:48
13:24
13:07
14:03
13:55
13:45
13:38
13:28
10:44
10:10
09:35
09:02
21:19
21:02
20:35
20:03
23:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44