Վրաստանի Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղում մեծ Հունիսի 1-ին հանդիսավորությամբ նշվել է Սաթխայի հերոսամարտի 100-ամյակը։ Միջոցառմանը մասնակցել են նաև Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը և դեսպանության ողջ անձնակազմը։
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել են Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, հավելելով. «Դեսպան Սադոյանն իր շնորհավորական խոսքում կարևորեց Սաթխայի հերոսամարտի նշանակությունը, ինչպես նաև կոչ արեց առավել հանրայնացնել գյուղի պատմության այդ հերոսական դրվագը, քանզի անհրաժեշտություն կա, որպեսզի հանրությունն ավելի տեղեկացված լինի Սաթխայի հերոսամարտից։
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը խոսքը սկսեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսի Օրհնության գրի ընթերցմամբ, ապա իր շնորհավորանքն ու բարեմաղթանքը հղեց ներկաներին:
Ելույթներով հանդես եկան նաև տոնի հիմնադիրներ պատմաբան և ազգագրագետ Արտյուշա Սանոսյանը, Ալբերտ Իսոյանը և այլք:
100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումները գյուղում մեկնարկեցին վաղ առավոտից սպորտային տարբեր միջոցառումների անցկացմամբ:
Սաթխայի հերոսամարտի հիշատակումը սկսվել է 2003 թվականից Սանոսյան ընտանիքի նախաձեռնությամբ։ Այն Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյի (քաղաքային խորհրդի) որոշմամբ, ստացել է պետական կարգավիճակ»։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03