Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը քիչ առաջ ժամանել է ցուցարարների մոտ: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ պետնախարարը նախ ողջունել է ակցիայի ներկայացուցիչներին՝ նշելով, որ հանրության կողմից բարձրացված հարցերն արդարացված են ու հիմնավոր:
Նրա խոսքով՝ բարձրացված հիմնախնդիրների մեծ մասը պայամանավորված է ինչպես կառավարության անդամ շատ պաշտոնյաների, այնպես էլ իր բաժին մեղավորությամբ:
«Աշխատանքի ընթացքում միշտ էլ սխալներ ու թերություններ են լինում: Կոնկրետ առկա դժգոհությունները իմ համոզմամբ միայն ուժային կառույցների հետ չեն կապված, քանի որ մեր երկրում առկա են նաև սոցիալական բազմաթիվ խնդիրներ: Նախագահ Բակո Սահակյանի կողմից տրված է հանձնարարական բոլոր հրատապ խնդիրների հնարավորինս օպերատիվ լուծման համար»,- ասել է Ա. Հարությունյանը:
Այնուհետև, նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, բողոքի ակցիայի հեղինակների հետ տեղում Ա. Հարությունյանն առանձին քննարկել է հիմնական պահանջները՝ նախօրեին տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներին պատժելու և ուժային մի շարք կառույցների ղեկավարների ու առանձին ստորաբաժանումների ղեկավարների հրաժարականի հարցերը:
Պետնախարարը նշել է, որ ծեծկռտուքի բոլոր մասնակիցները, առանց բացառության, արդեն կալանավորված են, իսկ ուժային կառույցներում պաշտոնանկությունների պահանջը պատրաստ են հանրապետության նախագահի մոտ քննարկելու և բավարար լուծումներ գտնելու:
Որոշվել է նախաձեռնող խմբից 5-6 հոգանոց պատվիրակություն կազմել և մինչև օրվա վերջ հանդիպումը շարունակել նախագահ Բակո Սահակյանի մոտ:
Նշենք, որ ցուցարարները շարունակում են փակ պահել մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկը և սպասում են նախագահի հետ հանդիպման արդյունքներին:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01