Այս տարվա պրիլի 13-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական Դիտորդական խմբի ուսումնասիրության արդյունքում արձանագրվել է, որ «Իմ քայլը» նախաձեռնության հավաքի մասնակիցներից ձերբակալվել են թվով 98 անձինք, որոնցից 8-ը ՀՀ Ոստիկանության ՁՊՎ-ներում պահվելու ընթացքում կալանավորվել են, հաջորդիվ տեղափոխվել ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներ:
Դիտորդական խմբի հայտարարությունում նաեւ ասվում է. «Նշված բոլոր ձերբակալվածներն էլ ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված 72 ժամից ավել չեն պահվել:
Նշված օրերին Դիտորդական խմբի Թեժ գծին ահազանգեր են ստացվել այն մասին, որ քաղաքացիները տեղեկություն չունեին իրենց հարազտների մասին, մոտ 30 ժամ եւ ավելի: Դիտորդական խմբի արագ արձագանքման արդյունքում արձանագրվեց, որ որոշ անձիք ձերբակալվել էին Երեւան քաղաքում եւ հաջորդիվ տեղափոխվել էին տարբեր մարզերի ՁՊՎ-ներ:
Դիտորդական խումբն արձանագրել է հետեւյալ փաստերը ձերբակալվածների իրավունքների հետ կապված, որոնց վերաբերյալ համապատասխան հրատապ հաշվետվություններով դիմել է ՀՀ Ոստիկանապետին, այսուհետ (հրատ. ՀՀ Ոստիկանապետ), համապատասխան մեկնաբանություններ ստանալու կապակցությամբ: Դրանք են.
Բերման ենթարկված անձինք սահմանված 3+1 ժամից ավելի են պահվել Ոստիկանության բաժիններում մինչ ձերբակալվելը (հրատ. ՀՀ Ոստիկանապետ):
98 ձերբակալվածներից 31-ը ՁՊՎ են ընդունվել տարբեր մարմնական վնասվածքներով: Նշված 31 մարմնական վնասվածքներով ՁՊՎ ընդունված անձանցից 16-ը ստացել է բուժօգնություն:
98 ձերբակալվածներից 31-ն է օգտվել տեսակցության իրավունքից:
Օրենքով սահմանված հեռախոսազանգի իրավունքից չի օգտվել ոչ մի ձերբակալված:
98 ձերբակալվածներից 55 անձ ստացել է հանձնուք:
98 ձերբակալվածներից միայն 46-ն են օգտվել զբոսանքի իրավունքից: Այն դեպքում, երբ ձերբակալվածների զբոսանքի տեւողությունը չի կարող պակաս լինել օրական մեկ ժամից:
98 ձերբակալվածներից միայն 21-ն են ունեցել փաստաբան: Դիտորդական խմբի ուսումնասիրության (առանձնազրույցի) արդյունքում պարզվել է, որ շատ դեպքերում հենց վարույթն իրականացնող մարմինն է ուղղորդել ձերբակալվածներին հրաժարվել փաստաբանի ծառայությունից, որովհետեւ դրա անհրաժեշտությունը չկա:
98 ձերբակալվածներից միայն 2-ն են օգտվել լոգանք ընդունելու իրավունքից: Այն դեպքում, երբ անձնական հիգիենայի համար ՁՊՎ-ում պահվող անձինք ապահովվում են տաք ջրով եւ մինչեւ 15 րոպե տեւողությամբ ցնցուղով լոգանք ընդունելու հնարավորությամբ, հավելենք, որ բոլոր ձերբակալվածներն էլ բերման են ենթարկվել քաղաքի տարբեր հատվածներից եւ մինչեւ երկու երեք օր պահվել են ՁՊՎ-ներում:
Որոշ ՁՊՎ-ների գրանցամատյաններում նշված չէր ձերբակալման, ՁՊՎ մուտք գործելու, ազատ արձակման օրերն ու ժամերը (հրատ. ՀՀ Ոստիկանապետ):
Անգամ արձանագրվել է դեպք, երբ ձերբակալվածները ՁՊՎ-ից ազատ արձակված են եղել, բայց բացակայում էր ազատ արձակման հիմքը եւ համապատասխան գրանցամատյանում անհրաժեշտ գրառում (հրատ. ՀՀ Ոստիկանապետ):
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03