Արտաքին գործերի նախարարի օրակարգում 2008 թ. դիվանագիտական կոչումներից զրկված անձանց հետ հանդիպում այս պահին նախատեսված չէ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:
«Մարտի 1» հասարակական կազմակերպության համակարգող Առաքել Սեմիրջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «ոչ պաշտոնական» տեղեկություն է հրապարակում, թե նոր իշխանությունները պատրաստվում են հաջորդ շաբաթ վերականգնել բոլոր այն դիվանագետների աստիճանները, ովքեր 2008 թ. փետրվարին կոչ էին արել իշխանություններին ու ընդդիմությանը նստել բանակցությունների սեղանի շուրջ, որ կանխվի արյունահեղությունը և այդ հայտարարության համար զրկվել էին իրենց կոչումներից: Սեմիրջյանը գրել էր, որ հնարավոր է նաև հանդիպում ԱԳ նախարար Զոհրապ Մնացականյանի հետ:
Այնինչ, Տիգրան Բալայանն ասաց, որ այս պահին նախարարի օրակարգում նման հանդիպում նախատեսված չէ:
ԱԳ նախարարի մամուլի խոսնակը նշեց, որ դիվանագիտական աստիճանները շնորհվում են դիվանագիտական ծառայության ընթացքում՝ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում: «Բարձրագույն դիվանագիտական աստիճանները շնորհվում են՝ ԱԳ նախարարի ներկայացմամբ, վարչապետի առաջարկությամբ՝ հանրապետութան նախագահի կողմից։ Այս ամենն ամրագրված է «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում»,- նշեց Տիգրան Բալայանը:
tert.am
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01