Իսրայելը Մեծ Բրիտանիայի և իր եվրոպացի գործընկերների հետ կիսվել է գաղտնի փաստաթղթերով, որոնք վկայում են միջուկային ռումբ ստեղծելու Թեհրանի մտադրության մասին: Այդ մասին գրում է The Times-ը:
Կարևոր փաստաթղթերից մեկը ռազմական դասի հարստացված ուրանի արտադրության պատասխանատվությունն Իրանի պաշտպանության նախարարությանը հանձնելու մասին գրությունն է: Դա և այլ հրամանագրեր հարյուր հազարավոր փաստաթղթերի մաս են կազմում, որոնք հունվարին ձեռք են բերել Իսրայելի «Մոսադ» հետախուզական ծառայության գործակալները Թեհրանի պահեստից, ասված է հոդվածում:
Հաղորդվում է, որ փաստաթղթերի մի մասն այս շաբաթ Եվրոպա Բինյամին Նեթանյահուի այցից առաջ փոխանցվում են Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի հատուկ ծառայություններին: Իսրայելի վարչապետը երեկ տեղի ունեցած կառավարության նիստին հասկացրել է, որ նրա դիվանագիտական արշավի նպատակը համոզելն է այդ երկրներին՝ միանալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և դուրս գալ Իրանի հետ միջուկային համաձայնագրից:
«Այն, որ Իրանը հայտնել է Միջուկային էներգիայի հարցերով միջազգային գործակալությանն իր հնարավորությունների մասին, գրեթե ծիծաղելի է նրա համեմատ, ինչ մենք այստեղ ենք տեսնում: Իրանը հայտարարել է, որ իրականացվել են միայն տեխնիկա-տնտեսական և գիտական հետազոտություններ, բայց մենք տեսնում ենք, որ նա իրականացրել է միջուկային զենքի ստեղծման լիարժեք ծրագիր և կատարել է քաղաքական մակարդակով ստացվող հրահանգներ»,- ասել է իսրայելական հետախուզության բարձրաստիճան պաշտոնյան:
Հիշեցնենք, որ Իրանն ու «միջնորդ վեցյակը» 2015թ. հուլիսի 14-ին պատմական համաձայնության են եկել իրանական ատոմային երկարամյա խնդրի կարգավորման հարցում. Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր է ընդունվել, որի իրագործմամբ վերացվում են Իրանի դեմ ՄԱԿ-ի ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության սահմանած տնտեսական և ֆինանսական պատժամիջոցները: Տվյալ համաձայնագիրը կնքվել է ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի օրոք:
Սակայն միջուկային համաձայնագրի հայտնի քննադատ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ եթե մինչև մայիսի 12-ը եվրոպացի գործընկերները չվերացնեն փաստաթղթում առկա թերությունները, Վաշինգտոնը դուրս կգա համաձայնագրից, ինչն էլ տեղի ունեցավ նախորդ ամիս։
15:22
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03