Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հաստատվել է ադրբեջանական պատվիրակության երկու նոր անդամների թեկնածությունները: Այս մասին հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ադրբեջանի պատվիրակության մեջ տեղի ունեցած փոփոխությունները պայմանավորված են ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործարքների բացահայտման հետ: