Բելգիայի իշխանությունները 13 մարդու են ձերբակալել պրոֆեսիոնալ թենիսի ոլորտում խաղերի շուրջ պայմանավորվածությունների ձեռքբերման վերաբերյալ հետաքննության շրջանակում իրականացված հատուկ գործողությունների ընթացքում, հայտնում է Reuters գործակալությունը:
Բելգիայի և Հայաստանի հետ կապված հանցավոր խումբը կաշառք է տվել պրոֆեսիոնալ թենիսիստներին 2014 թվականից ի վեր խաղերի արդյունքներ դասավորելու համար՝ թույլ տալով հանցագործներին օգուտ ստանալ խաղադրույքներ կատարելու միջոցով:
Դասավորված խաղերը սովորաբար տեղի էին ունենում ցածր վարկանիշով և հազվադեպ հեռարձակվող մրցաշարերի ժամանակ, օրինակ՝ ITF Futures և ATP Challenger մրցաշարերի, որտեղ համեմատաբար ավելի հեշտ էր մարզիկներին կաշառել:
Դաշնային դատախազությունը հայտարարել է, որ իրականացվել է ընդհանուր առմամբ 21 գործողություն, մեծ մասը՝ Բրյուսելում:
Քննիչների վարկածով՝ հայ-բելգիական հանցավոր խումբը տվյալ գործողություններն իրականացրել է 2014 թվականից սկսած:
Հետաքննության ընթացքում բելգիացի քննիչները համագործակցել են Գերմանիայից, Ֆրանսիայից, Բուլղարիայից, Սլովակիայից, Նիդեռլանդներից և Միացյալ Նահանգներից իրենց գործընկերների հետ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ բելգիական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բելգիայում 48 մարդ է ձերբակալվել Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) Challenger շարքի մրցաշարի հանդիպումների հետ կապված խաղադրույքների վերաբերյալ խարդախությունների կասկածանքով: Հաղորդվում էր, որ խարդախության հետևում հայեր են կանգնած: ԶԼՄ-ների տվյալներով՝ ձերբակալվածները քրեական համայնքի հուշումներով բուքմեյքերական կետերում խաղադրույքներ են կատարել հանդիպումների վերաբերյալ, որոնց արդյունքները նրանց նախօրոք հայտնի է եղել:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44