Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն իր գործունեության ընթացքում երկու ոլորտ է որպես գերակա ուղղություն ընտրել զարգացնելու՝ առողջության առաջնային պահպանում և ուռուցքաբանություն։
«Առողջության առաջնային պահպանման ոլորտը կարևոր է հիվանդությունների կանխարգելման մասով։ Իսկ ուռուցքաբանության ոլորտում ևս շեշտը դրվելու է շուտ հայտնաբերման վրա», - այսօր Ազգային ժողովում բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց նախարարը։
Թորոսյանը նաև անդրադարձավ ուռուցքաբանության մեջ Հայաստանում չգրանցված դեղերի շրջանառությանը և ասաց, որ դրանք բերվում են երկիր զարտուղի ճանապարհներով ու վաճառվում հիվանդներին։
«Ի՞նչ ենք մենք անելու. Արտադրողներին միշտ չէ, որ ձեռնտու է այդ դեղերը գրանցել մեզ մոտ՝ Հայաստանում, քանի որ շրջանառությունը մեր երկրի նման փոքր երկրում իրենց հետաքրքիր չէ։ Դրա համար որոշել ենք մենք՝ ինքներս, պետության հաշվին գրանցենք այդ դեղերը, որ օրինական ճանապարհով դրանք բերվեն Հայաստան ու մեր հսկողության տակ լինեն, որ մենք իմանանք՝ ներմուծման պահից մինչև վաճառքի պահը ինչ եղավ այդ դեղի հետ», - խորհրդարանում ներկայացրեց նախարարը։
Կառավարության պաշտոնյան նկատեց, որ պետական բյուջեից ուռուցքաբանության ոլորտին հատկացվող գումարները պահանջվածից ցածր են։ Նրա խոսքով՝ առողջապահության կազմակերպիչների ուշադրության կենտրոնում հատկապես լինելու է մանկական ուռուցքաբանությունը։
«Հավաքում ենք մանկական ուռուցքաբանության համար անհրաժեշտ դեղերի ցանկը, տենդեր ենք հայտարարելու, որ գոնե մանկական օնկոլոգիայի համար անհրաժշետ դեղերը պետությունը գնի ու տա բուժհաստատություններին», - հավելեց նախարարը։
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03