Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են ներուկրաինական ճգնաժամի զարգացումը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, զրույցի ընթացքում մասնակիցներն անհանգստություն են հայտնել վերջին ժամանակներս Դոնբասում հրադադարի ռեժիմի հաճախացած խախտումների կապակցությամբ: Շեշտը դրվել է հակամարտության գոտում իրավիճակի հետագա դեգրադացիա թույլ չտալու խնդրի առաջնայնության եւ այդ նպատակով ծանր սպառազինության հետքաշման եւ շփման գծում ուժերի փոխադարձ նոսրացման վերաբերյալ պայմանավորվածությունների հետագա իրականացման վրա:
Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել հարավ-արեւելքում ուկրաինական զորքի գործողությունների սադրիչ բնույթի վրա: Այդ կապակցությամբ նա զրուցակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն ազդել ուկրաինական կողմի վրա, այդ թվում` Վարշավայում Պյոտր Պորոշենկոյի հետ առաջիկա շփումների ընթացքում` ապահովելու մինսկյան պայմանավորվածությունների հստակ իրականացումը:
Առաջնորդներն ընդգծել են տարբեր ձեւաչափերում ինտենսիվ բանակցությունների անհրաժեշտությունը Միջոցների մինսկյան համալիրի ամբողջական եւ համընդգրկուն իրականացման նպատակով: Նշվել է անվտանգության եւ քաղաքական կարգավորման ոլորտում ջանքերի համաժամանակեցման նպատակահարմարությունը, ինչը ներառում է մշտական հիմքի վրա Դոնբասի հատուկ կարգավիճակի օրենսդրական ամրագրում, սահմանադրական բարեփոխման անցկացում եւ տեղական ընտրությունների կազմակերպում:
Պայմանավորվել են շարունակել ուկրաինական խնդիրների վերաբերյալ խորհրդակցությունները տարբեր մակարդակներում:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55