Քաղաքացին խնդրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու և Հայաստանի քաղաքացու անձնագիր ստանալու հարցում:
Պաշտպանին հասցեագրած դիմումի համաձայն՝ Հայաստանում ծնված դիմումատուն երկար տարիներ որպես փախստական բնակվել է արտերկրում: Վերադարձից հետո Զինված ուժերի պահեստազորում հաշվառվելու համար՝ որպես պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացի, պահանջել են գումար վճարել, իսկ անձնագիր տրամադրելու համար ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը պահանջել է զինվորական գրքույկ։
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, խնդրի առնչությամբ Պաշտպանը պարզաբանումներ է պահանջել Պաշտպանության նախարարությունից: Պարզվել է, որ դեռևս անցյալ տարի դիմումատուի վերաբերյալ նյութերն ուղարկվել են ՀՀ զինվորական դատախազություն՝ քրեական վարույթի շրջանակներում զինվորական հաշվառման չկանգնելու և պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած չլինելու փաստը որակելու համար:
Պաշտպանի աշխատակազմի և Պաշտպանության նախարարության համատեղ աշխատանքի արդյունքում՝ հաշվի առնելով, որ քաղաքացին զինվորական հաշվառման վերցված չի եղել, նա հաշվառվել է ՀՀ զինված ուժերի պահեստազորում, ստացել զինվորական գրքույկ, ապա՝ անձնագիր:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44