Բիլ Քլինթոնը անվանի գրող Ջեյմս Փաթերսոնի համահեղինակությամբ քաղաքական վեպ Է թողարկել, որի իրադարձությունները ծավալվում են Սպիտակ տանը իր գտնվելու ժամանակներում:
Վեպը վերնագրված Է President is Missing («Նախագահը կորել Է»), եւ դրա հիման վրա արդեն սերիալ են նկարահանում, տեղեկացնում Է BBC-ն:
Սա առաջին դեպքն Է, երբ ԱՄՆ-ի նախկին նախագահը դառնում Է սուրսյուժետային վեպի հեղինակ: «Ես պաշտում եմ թրիլերները,-ասել Է ԱՄՆ-ի նախկին նախագահը BBC-ին տված հարցազրույցում:- Ես դրանք կարդում եմ վիթխարի քանակությամբ: Ահա հենց նոր ավարտել եմ Ջեյսոն Մեթյուսի «Կարմիր ճնճղուկ» եռերգության երրորդ գրքի ընթերցումը»:
Նա նաեւ ասել Է, որ ինքը Փաթերսոնի երկրպագուն Է եւ մեկ շնչով կարդացել Է նրա բոլոր 25 գրքերը հոգեբան-դետեկտիվ Ալեքս Քրոսի մասին: Վեպի սյուժեն ծավալվում Է ԱՄՆ-ի դեմ իրականացված կիբեռգրոհի շուրջ, որն սպառնում Է ամբողջ աշխարհին: Այն պետք Է կանխի գլխավոր հերոսը՝ մտացածին նախագահ Ջոնաթան Լինքոլն Դանքենը: Իրադարձությունների զարգացման համեմատ, երբ ավելի ու ավելի քիչ ժամանակ Է մնում, գլխավոր հերոսն անհետանում Է:
«Նախագահը կորել Է» վեպը կհայտնվի նաեւ սերիալի տեսքով, Showtime խոշոր կաբելային ցանցը ձեռք Է բերել դրա Էկրանավորման իրավունքը եւ արդեն ձեռնամուխ Է եղել Էպիզոդների նկարահանմանը: Սերիալը կցուցադրվի հաջորդ տարի: Բիլ Քլինթոնն արդեն թողարկել Է չորս գիրք, դրանցից մեկը՝ «Իմ կյանքը», դարձել Է բեսթսելլեր: «Նախագահը կորել Է» վեպը նրա առաջին գեղարվեստական գիրքն Է:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55