Ռուսաստանի հետ Արեւմուտքի հարաբերությունները, ԿԺԴՀ-ի խնդիրը եւ Կորեական թերակղզու միջուկազերծման ջանքերը, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրադրությունը եւ Սիրիան կլինեն Կանադայում «յոթնյակի» գագաթնաժողովի արտաքին քաղաքական օրակարգի հանգուցային թեմաները: Այդ մասին հունիսի 5-ին Բեռլինում լրագրողներին հայտնել Է Գերմանիայի կառավարության աղբյուրը:
Կարեւորագույն թեմաներից մեկը կդառնա ԿԺԴՀ-ի խնդիրը: «Յոթնյակի մասնակիցներն ընդհանուր նպատակ ունեն. դա Կորեական թերակղզու միջուկազերծումն Է: Հարկ Է սպասել, որ նրանք կհաստատեն այդ նպատակը»,-նշել են գերմանական կառավարությունում:
Ինչ վերաբերում Է Իրանին եւ միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պահպանմանը, G7-ի մասնակիցների շրջանում «կան տարակարծություններ», նշել են ԳԴՀ-ի նախարարների կաբինետում: «Մենք համաձայնագիրը կպաշտպանենք այնքան ժամանակ, քանի դեռ Իրանն այն կկատարի»,-նշել Է աղբյուրը:
Նրա խոսքով՝ «յոթնյակը» համակարծիք Է, որ Սիրիայում հարկավոր Է առաջընթացի հասնել հակամարտության քաղաքական լուծում գտնելու հարցում:
Կանադան G7-ը նախագահում Է 2018 թվականի հունվարի 1-ից եւ «յոթնյակի» հերթական գագաթնաժողովը հունիսի 8-ից մինչեւ 9-ը կանցկացնի առողջարանային Լա Մալբա (Քվեբեկի նահանգ) քաղաքում: Արտաքին քաղաքական թեմաները հունիսի 8-ի երեկոյան կքննարկվեն աշխատանքային ընթրիքի ընթացքում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
17:47
00:00
16:32
15:35
15:08
14:21
14:14
13:42
13:17
12:49
12:17
11:55
11:20
11:19
10:52
10:35
10:09
09:38
18:18
17:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44