Նիդեռլանդներում դատարանը կալանք է սահմանել ռուսական «Գազպրոմ» ընկերության նիդեռլանդական ակտիվների նկատմամբ՝ ուկրաինական «Նավթոգազ»-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշմամբ 2,6 միլիարդ դոլար վճարելու համար: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ուկրաինական ընկերությանը:
Նշվում է, որ դատական կատարածուները նաև «գործողություններ են անցկացնում» Nord Stream AG-ում և Nord Stream 2 AG-ում ռուսական ընկերության ակտիվները սառեցնելու համար: Համապատասխան միջնորդությունները «Նավթոգազ»-ը ներկայացրել էր անցած շաբաթ:
«Նիդեռլանդական դատարանը բավարարել է այդ միջնորդությունները, բայց Նիդեռլանդներում «Գազպրոմ»-ի յոթ դուստր ընկերություններից վեցը հրաժարվել են համագործակցել դատական կատարածուների հետ: Դա, սակայն, ոչ մի կերպ չի ազդի կալանքի վրա»,- հայտնել են ուկրաինական ընկերությունում:
«Նավթոգազ»-ի խորհրդի նախագահ Անդրեյ Կոբոլևը հայտարարել է, որ ընկերությունը «կձեռնարկի բոլոր հասանելի օրինական միջոցներն ու գործիքները» «Գազպրոմ»-ից 2,6 միլիարդ դոլարը ստանալու համար:
Հիշեցնենք, որ փետրվարի 28-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը պարտավորեցրել է «Գազպրոմ»-ին ուկրաինական կողմին 4.6 միլիարդ դոլար վճարել տարանցման մասին պայմանագրով գազի ոչ բավականաչափ ծավալներ մատակարարելու համար: Հաշվի առնելով մեկ այլ վեճի վերաբերյալ որոշումը, որի համաձայն՝ «Նավթոգազ»-ը ռուսական ընկերությանը երկու միլիարդ դոլար է պարտք, «Գազպրոմ»-ը պետք է ուկրաինական կողմին վճարի 2.56 միլիարդ դոլար:
Նշենք, որ ռուսական ընկերությունն արդեն արձագանքել է այս որոշմանը։ «Գազպրոմ»-ին հայտնի է Նիդեռլանդներում Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման հարկադիր կատարման ուղղությամբ «Նավթոգազ»-ի գործողությունների մասին, բայց պաշտոնական ծանուցում դեռ չի ստացել: Ընկերությունը հայտնել է, որ կկարողանա այդ հարցի վերաբերյալ մանրամասն մեկնաբանություն տալ միայն փաստաթղթերի մանրամասն ուսումնասիրությունից հետո:
14:03
12:12
09:00
18:02
17:44
17:16
17:04
16:46
16:05
15:45
13:23
13:09
12:46
12:23
12:06
11:45
11:23
11:05
10:49
10:33
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55