2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո Հունաստան փախած թուրք զինվորականներից 4-ը հունական դատարանի որոշմամբ ազատ են արձակվել, այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքի հունաստանյան թղթակից Նիկոլաոս Ստելյան։
Դատարանի նման որոշման պատճառ է դարձել զինվորականների՝ նախնական կալանքի ժամկետի, այսինքն՝ 18 ամիսը լրանալը։
Նշվում է, որ մինչ այս դատարանն ազատ արձակման որոշում էր կայացրել ևս 4 թուրք զինվորականի վերաբերյալ, վերջիններս այժմ քաղաքական ապաստան ստանալու դիմումներ են ներկայացրել իշխանություններին։ Հայտնի է, որ զինվորականներից մեկի՝ Սուլեյման Օզքայնաքչըի դիմումն արդեն բավարարվել է, ինչն էլ առաջացրել է Թուրքիայի դժգոհությունը։
Աղբյուրը նաև հայտնում է, որ ազատ արձակումից հետո Հունաստանի իշխանությունները պարտավորվել են ապահով վայր տեղափոխել զինվորականներին։
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Հեղաշրջման փորձի համար Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրում է «Հիզմեթ» («Ծառայություն») կրոնական շարժման հիմնադիր և իր հակառակորդ Ֆեթուլլահ Գյուլենին:
11:12
10:45
10:19
10:03
21:07
19:03
18:52
18:35
18:17
18:03
14:19
14:06
13:42
13:28
13:13
10:54
10:45
10:19
10:02
15:51
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
28 | 29 | 30 | 31 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03