Այսօր Ազգային ժողովում Հանրային հեռուստաընկերության բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանը զարմացավ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի վարքագծից և իր զարմանքը հրապարակային արտահայտեց։
Ամեն ինչ սկսվեց այն բանից, երբ Հանրային հեռուստաընկերությունում ֆինանսական չարաշահումների մասին մամուլի հրապարակումների վերաբերյալ հեռուստաընկերության ղեկավարությանն ուղղված հարցին ֆինանսական մասով պատասխանեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը և ասաց, որ այդ հրապարակումներում սխալ է գրվել, և չարաշահումների մասին խոսք լինել չի կարող։
«Խոսքը ընթացակարգային շեղումների մասին է և միայն մոտ 180 մլն դրամի մասին է խոսքը, որը վերականգնման ենթակա գումար է եղել ու դա վերականգնվել է։ Իսկ մնացածը սահմանված ընթացակարգերին անհամապատասխան արձանագրումենր են եղել, և դրանք այժմ շտկվել են»,- ասել էր Ջանջուղազյանը։
«Պարոն Ջանջուղազյան, ես չեմ հասկանում՝ ինչու՞ եք ձեր վրա փաստաբանի դեր վերցրել։ Անկեղծ, դա իմ համար անհասկանալի է»,- դիմելով Ջանջուղազյանին` ասաց Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով ընդհանրապես մամուլի հրապարակումներին, Սիմոնյանը քննարկմանը ներկա Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին և Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանին կոչ արեց դիմել դատարան և դատի տալ երկու հրապարակումներով հանդես եկած «հեղինակավոր լրատվամիջոցին»։
«Լրատվամիջոցի հեղինակության խնդիր է դրված»,- ասաց Ալեն Սիմոնյանը։
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01