Ամուլսարն առանց հանքի» նախաձեռնության անդամները հունիսի 5-ին հանդիպում են ունենալու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին իրենց ֆեյսբուքյան էջում գրել են նախաձեռնության անդամները: Հանդիպման ժամն ու վայրը դեռ հայտնի չէ:
Ավելի վաղ` հունիսի 5-ին հրավիրված ասուլիսում բողոքի ակցիայի մասնակից Վազգեն Գալստյանը նշել էր, որ իրենց նպատակն է Ամուլսարի ոսկու հանքի գործունեության դադարեցումը, քանի որ այն խոչընդոտում է զբոսաշրջության զարգացմանը և բնությանը վնաս է պատճառում:
Ի պատասխան, «Լիդիան Արմենիայի» գործադիր տնօրեն Հայկ Ալոյանը հայտնել էր, որ Ամուլսարի ծրագիրը բնապահպանական տեսանկյունից Հայաստանում երբևէ նախագծված լավագույն ծրագիրն է:
«Ծրագիրն, ի դեպ, դեռևս չի շահագործվում և գտնվում է շինարարության փուլում, այդուհանդերձ, ընկերության նկատմամբ արդեն մի քանի տարի շարունակ իրականացվում է նպատակաուղղված և ֆինանսավորված հակաքարոզչություն՝ բնապահպանական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ կիրառող և կոռուպցիոն գործարքների մեջ չներգրավված միջազգային թափանցիկ ընկերությանը շուկայից դուրս մղելու նպատակով»,- ասել էր նա:
Ջերմուկում և Գնդեվազում ակտիվիստները 10-օրյա դադարից հետո հունիսի 4-ի վաղ առավոտվանից նորից սկսել էին իրենց բողոքի ակցիան` փակելով դեպի Ամուլսարի ոսկու հանք տանող բոլոր ճանապարհները՝ այդ կերպ խոչընդոտելով այնտեղ իրականացվող շինարարական աշխատանքներին:
15:37
15:04
15:03
15:02
14:48
14:33
14:16
14:04
13:48
13:34
13:15
13:00
12:46
12:37
12:17
12:04
11:45
11:18
09:36
09:12
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44