Գյումրիում 2017 թվականի ապրիլի 22-ին ռուս զինծառայողի սպանության մեջ մեղադրվող Արման Ջանջուղազյանը մեղադրվում է նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների հարվածելու մեջ:
Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2018թ. մարտի 7-ին կալանքը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում կրելու ընթացքում, խախտելով ներքին կանոնակարգը, կիպ մոտեցել է խցի դռան դիտանցքին և ծակել այն: Դրանից հետո հիմնարկի հերթափոխի խմբի գլխավոր մասնագետ Թաթուլ Հակոբյանի և նույն հերթապահ խմբի գլխավոր մասնագետ Հրաչյա Նիկողոսյանի կողմից խցի դիտանցքը ներսի կողմից չփակելու և լույսը չանջատելու դիտավորությունից հետո Ջանջուղազյանը՝մեկ անգամ հարվածել է Թաթուլ Հակոբյանի և երկու անգամ Հրաչյա Նիկողոսյանի դեմքին՝ վերջիններիս առողջությանը պատճառելով առողջության թեթև վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք:
Նա մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 319-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ կալանավորվածներին պահելու վայրում գտնվող անձանց նկատմամբ, կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
Նշենք, որ Արման Ջանջուղազյանը կալանավորված է ռուս զինծառայողին սպանելու մեղադրանքով:
Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրիում դանակով մի քանի անգամ հարվածել է Ռուսատանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս: Նա ներկայացել է որպես «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր :
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 235-րդ հոդվածի 4-րդ մասի՝ապօրինի կերպով սառը զենք կրելը և 104-րդ հոդվածի 2-րդ 13-րդ կետի հատկանիշներով՝ սպանություն՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01