ՆԱՍԱ-ն բանակցություններ է վարում ընկերությունների հետ, որոնք հետաքրքրված են ՄՏԿ-ի ֆինանսավորման և կառավարման հարցում։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը՝ վկայակոչելով ՆԱՍԱ-ի ղեկավար Ջիմ Բրիդենսթայնին։
«Կան շահագրգռված անձինք, որոնք կարող են զբաղվել Միջազգային տիեզերակայանի կոմերցիոն կառավարմամբ։ Ես բազմաթիվ խոշոր կորպորացիաների հետ եմ խոսել, որոնք հետաքրքրված են դրանում»,- հայտարարել է ադիմինիստրատորը։
Նրա խոսքով՝ ՄՏԿ-ի աշխատանքը մշտապես մյուս երկրների հետ է համաձայնեցվում։