Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը կառավարության ներկայացրած ծրագիրը իրավական տեսակետից համարում է նպատակների հուշագիր: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում նա ընդգծեց, որ կառավարության ծրագրում տեսել է միայն նպատակներ, սակայն դրանց իրագործման մեթոդաբանություն և գործողություն չի ծրագրվել: «Ընդհանրապես կառավարության ծրագիրը ոչ միայն քաղաքական, այլ նաև իրավական փաստաթուղթ է: Եթե կառավարության գործունեության ծրագիրն ընդհանուր բնորոշենք, դա պայմանագիր է կառավարության և Ազգային ժողովի միջև, պայմանագիր է կառավարության և ժողովրդի միջև: Այսինքն՝ կառավարության գործունեության ծրագրի իմաստը հետևյալն է՝ կառավարությունը խորհրդարանին, հետևաբար, նաև ժողովրդին ցույց է տալիս, թե ինքը ինչ է պատրաստվում կատարել և ինչպես: Եվ Ազգային ժողովը, երբ հաստատում է կառավարության ծրագիրը, դրանով հնարավորություն է տալիս կառավարությանը իրականացնել իր այդ ծրագրերը, նպատակները: Այս առումով կառավարության գործունեության ծրագիրը, որը ներկայացվել է, ես դիտարկում եմ իրավական տեսակետից: Եթե ընդհանուր բնութագիր տամ, միջազգային իրավունքում մի լավ տերմին կա՝ memorandum of understanding, այսինքն՝ նպատակների հուշագիր: Սա իմ ձևակերպումն է կառավարության գործունեության ծրագրին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կոստանյանը;
Նա հավելեց, որ կառավարության ծրագրում, բացի նպատակների ընդգծումից, չի տեսել այդ նպատակների իրագործմանն ուղղված մեթոդաբանություն, քայլերի հաջորդականություն, գործողությունների ծրագիր:
Հարցին, թե ՀՀԿ-ն պատրա՞ստ է արտահերթ ընտրությունների վերաբերյալ պայմանագիր կնքել կառավարության հետ, Գևորգ Կոստանյանը պատասխանեց. «Եթե կառավարության գործունեության ծրագիրը հավանության արժանացավ մեր խմբակցության կողմից, դա կդիտարկվի որպես նաև այդ ծրագրի հավանության արժանացում»:
16:25
16:07
15:55
15:38
15:22
15:09
14:54
14:37
14:23
14:22
14:06
13:55
13:44
13:26
13:05
10:22
10:03
09:27
09:04
17:47
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | 31 | ||||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44