Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը հավաստիացնում է, որ ինքը քաղաքականություն մտնելու մտադրությունից չի հրաժարվել, պարզապես հիմա զբաղված է Երևանում ամենամյա Եվրասիական տնտեսական ֆորում անցկացնելու կազմակերպչական հարցերով: Այսօր լրագրողների հետ զրույցում Աբրահամյանն ամեն կերպ փորձում էր շրջանցել հաջորդ խորհրդարանական ընտրություններին վերաբերող հարցերը, բայց, այնուամենայնիվ, նշեց, որ ինքն այդ հարցին կանդրադառնա: Իսկ քաղաքականություն մտնելու իր մտադրությանը՝ «չի կարող խանգարել որևէ մեկը»:
- Պարոն Աբրահամյան, ի՞նչ եղավ քաղաքականություն մտնելու մասին Ձեր հայտարարությունը: Ուժի մե՞ջ է:
- Մենք մեր ծրագիրն իրականացնում ենք: Մենք ստեղծում ենք շարժում, որն անելու է այս մեկ, երկու, երեք, չորս քայլերը... Նայեք, ստեղծեցինք ինֆորմացիոն կենտրոն, այս շարժումը ստեղծեցինք, ծրագիր:
- Ինչի՞ եք հասնելու դրանով:
- Բա չլսեցի՞ք: Մենք ամեն տարի անցկացնելու ենք ԵՏՄ ֆորում, որին քիչ է մնացել, համբերեք, կտեսնեք՝ ինչ դեր ու նշանակություն կունենա:
- Խորհրդարանական ընտրություններին մասնակցելո՞ւ եք:
- Ես այդ հարցին մի քիչ ուշ կպատասխանեմ:
- Նախկինում ասել էիք, որ գուցե Ձեր կուսակցության ստեղծման համար խոչընդոտներ լինեն: Կա՞ն խոչընդոտներ:
- Ես երբեք այդպիսի բաներ չեմ ասել:
- Ո՞ր ուժերի հետ եք պատկերացնում համագործակցությունը:
- Բոլոր նրանց հետ, ովքեր համաձայն են մեզ հետ գործակցել, մեր դռները բաց են:
- Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունների լավացմանն ինչպե՞ս եք վերաբերում:
- Ռուսաստանը մեր ռազմավարական, քաղաքական գործընկերն է: Եթե մի պետության հետ լավ լինեն, մենք կարող ենք Ռուսաստանի միջոցով մեր խնդիրները լուծել այդ պետության հետ:
- Ռուսաստանն Ադրբեջանի հետ էլ լավ հարաբերություններ ունի:
- Պուտինը փորձեց կանգնեցնել պատերազմը, խնդիրներին մի քիչ լուծում տվեց, հանդիպում եղավ: Ռուսաստանի հարաբերությունները մեզ հետ ռազմաքաղաքական են:
- Ինչպե՞ս եք վերաբերում, որ զենք են վաճառում Ադրբեջանին:
- Ես խոսել եմ այդ մասին, շատ վատ:
- Դուք կարո՞ղ եք խիստ լինել այդ հարցում Ռուսաստանի նկատմամբ:
- Հետևեք իմ ելույթներին ու կիմանաք՝ խիստ եմ, թե խիստ չեմ:
- Ձեր ելույթում ասացիք, որ բանակի ոլորտում կոռուպցիա կա: Իսկ առհասարակ կոռուպցիայի դեմ ինչպե՞ս պայքարել:
- Կառավարությունը ստեղծել է հատուկ խորհուրդ, որը զբաղվում է այդ հարցով: Մի քիչ համբերություն ունենանք, կտեսնենք, թե ինչ են անում:
- Ինչո՞ւ հրաժարվեցիք քաղաքականություն մուտք գործելու մտքից:
- Իսկ ես ասացի, որ հրաժարվե՞լ եմ:
- Նախորդ անգամ, երբ Երևանում էիք, ասուլիսից հետո շտապեցիք Սերժ Սարգսյանի մոտ, հիմա՞ էլ եք գնում նրա մոտ:
- Որ ուշանում եմ, պետք ա անպայման նախագահի հետ հանդիպե՞մ... Ամեն անգամ հո տենց չի՞, բախտը չի բերում...
- Սերժ Սարգսյանը պետք է թույլ տա՞, որ քաղաքականություն մտնեք:
- Իսկ ձեր օրենքներով այդպե՞ս է՝ պետք է թույլ տա՞: Ես նման փորձ չունեմ: Ինձ չի կարող որևէ մեկն արգելել...
-«Համախմբում» կուսակցությանն ինչպե՞ս եք վերաբերում: Կհամագործակցե՞ք նրանց հետ:
- Դե մենք հիմա խորհրդարանական կառավարման պետություն ենք, ինչքան շատ լինեն կուսակցություններն, այդքան լավ:
Աղբյուրը՝ tert.am
14:03
13:45
13:32
13:13
12:59
12:44
12:19
12:02
11:57
11:44
11:22
11:16
11:06
10:57
10:43
10:38
10:32
10:09
10:01
00:00
11:57 16.06.25
11:22 16.06.25
12:59 16.06.25
10:38 16.06.25
15:55 15.06.25
11:44 16.06.25
11:06 16.06.25
10:01 16.06.25
երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
1 | |||||||
2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
30 |
09:44
09:23
09:02
09:28
09:13
09:34
09:18
09:03
09:55
09:48
09:36
09:28
09:02
09:55
09:49
09:35
09:18
09:02
09:19
09:02
09:49
09:34
09:18
09:03
09:55
09:42
09:35
09:17
09:02
09:45
09:35
09:27
09:09
09:53
09:45
09:36
09:28
09:15
09:02
10:02
09:52
09:44
09:35
09:17
09:02
09:55
09:44
09:33
09:23
09:03