Իմ հրաժարականը կապված չէ ակցիայի մասնակիցների պահանջի հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 6-ին, Ստեփանակերտում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Արցախի պետնախարար Արայիկ Հարությունյանը:
Ես մասնակցել եմ երկրում տնտեսական բարեփոխման քաղաքականությանը, համարում եմ, որ ստացվել է եւ այն հիմքերը, որ դրել ենք ապահովելու են տնտեսական աճի բարձր տեմպեր մեր երկրում: Ես դեռ երիտասարդ եմ, չեմ պատրաստվում դուրս գալ քաղաքականությունից, շարունակելու եմ ղեկավարել կուսակցությունը»,-ասաց նա:
Նա հաստատեց տեղեկությունը, որ Արցախի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արշավիր Ղարամյանը հրաժարական է ներկայացրել:
«Այսօր հրաժարական են ներկայացրել ԱԱԾ պետ Արշավիր Ղարամյանը եւ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը: Երկուսն էլ լեգենդար մարդիկ են, որոնց կենսագրությունը կարող է սերունդներ դաստիարակել», - նշեց նա՝ հավելելով, որ Արշավիր Ղարամյանին Արցախի պետնախարարի պաշտոնում նշանակելու որոշում չկա. «Որոշումը ուրիշ է լինելու», - ընդգծեց նա:
Արայիկ Հարությունյանն ընդգծեց, որ իր համար մեծ պատիվ կլիներ, եթե իր պաշտոնում նշանակվի Արշավիր Ղարամյանը. «Իմ կյանքում հանդիպած եզակի մարդկանցից մեկն է, որին հարգում եմ, հատուկ հարգանքի է արժանի իմ կողմից: Գնահատում եմ նրա գիտելիքը, ճանաչում եմ վաղուց, նաեւ բավականին մեծ փորձ ունի տնտեսության կառավարման գործում»:
16:45
16:22
16:03
15:45
15:16
14:56
14:05
13:46
13:22
12:59
12:22
12:15
12:06
11:56
11:45
10:22
09:45
09:19
09:02
13:39
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15
09:02
09:55
09:45
09:32
09:15
09:01
09:56
09:46
09:33
09:24
09:17
09:01
09:46
09:35
09:22
09:12
09:00
09:56
09:43
09:32
09:15
09:01
10:01
09:46
09:36
09:26
09:13
09:01
09:45
09:33
09:17
09:01