Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ալիկ Սարգսյանը հրապուրված չէ կառավարության ծրագրով, բայց կողմ է քվեարկելու: Ալիկ Սարգսյանն այս մասին ասաց Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում: «Ես կարդացել եմ ծրագիրը, չեմ կարող ասել, որ հրապուրված եմ, բայց կողմ եմ քվեարկելու»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց Սարգսյանը:
Հարցին, եթե հրապուրված չէ, ինչո՞ւ է որոշել կողմ քվեարկել, Ալիկ Սարգսյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ մենք պետք է նպաստենք, որպեսզի կառավարությունը չձախողվի, պետք է այնպես անենք, որ գոնե մեր պատճառով չձախողվի: Կարծում եմ, որ հարկավոր է աջակցել, կողմ քվեարկել, որպեսզի մարդիկ անցնեն իրենց գործառույթների իրականացմանը»:
Կառավարության ծրագիրը հունիսի 1-ից հրապարակվել է կառավարության e-gov.am կայքում: Ազգային ժողովը կառավարության ծրագիրը կքննարկի հունիսի 7-ին հրավիրված արտահերթ նիստում: Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀԿ-ն չի խոչընդոտելու կառավարության ծրագրի ընդունմանը, սակայն նաև հայտնել է, որ կուսակցության քաղաքական թևը դեմ է քվեարկելու ծրագրին:
20:26
20:09
19:14
18:14
17:55
17:54
17:45
17:36
17:13
16:16
16:05
15:52
15:38
15:15
15:01
14:55
14:44
14:15
13:05
12:44
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | |
| 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | |
| 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | |
| 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | |
| 29 | 30 | 31 | |||||
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44
09:35
09:17
09:47
09:27
09:15
09:01
09:16
09:01
09:55
09:44
09:33
09:15
09:01
09:56
09:45
09:33
09:16
09:02
09:55
09:26
09:12
09:01
09:55
09:46
09:32
09:15